Բռնության սևազգեստ քարոզիչներին պատժելու վարչապետի խոսքին արձագանքում են իրավապաշտպանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապաշտպան համայնքն արձագանքում է բռնության քարոզի դեմ պայքարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցող որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ, Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, ովքեր քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն, լկտի պահվածքով աչքի ընկնեն և այսպես շարունակ»։

Վարչապետն արձանագրել է՝ բռնության կոչերի պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և այն պետք է շատ կոշտ հակահարված տա ատելություն քարոզողներին։ Այսպիսով՝ վարչապետը նաև խնդիր է դրել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի առաջ՝ չտարանջատել՝ բռնություն քարոզողը իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր: «Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված՝ հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն։ Էդ հակահարվածը պետք է չլինի թավշյա, պետք է լինի երկաթյա»,- նշեց վարչապետը։

Բռնության դեմ վարչապետի ելույթն անհրաժեշտ էր, ճիշտ ու տեղին է նաև հակահարված հասցնելու  հանձնարարականներն իրավապահներին, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, շեշտելով՝ որևէ բռնություն Հայաստանում պետք է մերժվի։ Թվարկելով բռնության քարոզի կոնկրետ դեպքեր՝ իրավապաշտպանն արժանահավատ է համարում վարչապետի խոսքը օպերատիվ տեղեկությունների մասով․ «Նախ՝ Նարեկ Մալյանի «հակասորոսական» ոչ թե խաղաղ ակցիան, այլ ագրեսիվ, գուցեև բռնության կոչ առերևույթ չկա, բայց կան շատ վատ արտահայտություններ մարդկանց հասցեին՝ վիրավորական, բայց այնքան ներքին ագրեսիա կա, դու լսում ես ու թվում է՝ բռնություն է տեղի ունենում։ Դա բացարձակապես որևէ առնչություն չունի խաղաղ ակցիայի հետ։ Եվ դրան հաջորդեց դաշնակների հեռուստատեսությամբ քարոզը՝ «լավ եմ արել, ծեծել եմ»։ Հեռուստատեսությամբ քարոզ անել՝ «ես եմ ծեծել, լավ եմ արել», դա ֆանտաստիկայի ժանրից է։ Ոչ մի նորմալ երկիր չի կարող թույլ տալ եթերով քարոզել՝ «ես եմ ծեծել, լավ եմ արել»։ Բռնության մասին լսելն էլ է բռնություն, լավ էլ արել ծեծել եմ՝ դա բռնություն է իմ նկատմամբ, ինձ համար դա անընդունելի է։ Մարդիկ հազիվ ազատվել են նախորդ բռնի մթնոլորտից ու հիմա նոր բռնություն են ուզում տեղափոխել մեր այսօրվա իրականության մեջ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ պետության ուղղակի պարտավորությունն է ապահովել հասարակական անդորրը։ Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ իրավապահները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում․ «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք ապրում են մի երկրում, որտեղ չկա բռնություն և իրենց ոչինչ չի սպասվում։ Պետք է հանգիստ ապրեն էս երկրում՝ ման գան, զբոսնեն, երեխաներին տանեն զբոսանքի։ Շատ կարևոր է, որ իրավապահ մարմիններն ապահովեն այդ մթնոլորտը ՀՀ-ում։ Մենք չպետք է ունենանք կասկածներ, որ սևազգեստներ են հիմա ման գալու։ Երբ իմ պատուհանից լսում եմ Նարեկ Մալյանի ելույթները, ինձ համար՝ սևազգեստները ման են գալիս»։

Սևազգեստ բռնարարների մշակույթը ղեկավարվում է նախորդ իշխանությունից, վստահեցնում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում ականատես է եղել սևազգեստների մասնակցությամբ միջադեպի։ Փորձել են սադրանքի գնալ ոստիկանական պատի մոտ․  «Մեքենաներ շատ մեծ արագությամբ փակ համարներով գալիս էին, պտտվում էին դեպի փշալարերը, ինչ-որ բաներ էին շպրտում ոստիկանների վրա ու երբ սկսեցի նկարահանել, մեր նկատմամբ հարձակում տեղի ունեցավ։ Հետո նկատեցինք՝ սևազգեստ խմբերով կանգնած էին։ Այսինքն՝ էդ տրադիցիան կար, փորձել են դեռ հեղափոխությունը չավարտած օգտագործել էդ սևազգեստ լակոտ-լուկուտներին։ Նախորդ իշխանությունները ահաբեկիչի նման տիրել են, գրավել են, ուզուրպացրել են իշխանությունը և հիմա էլ շարունակում են իշխանությունից հեռացված լինել ահաբեկել ժողովրդին, ահաբեկում են բոլոր հնարավոր՝ բարոյական ու անբարոյական ճանապարհներով։ Ես նայում էի, օրինակ, Սորոսի ֆոնդի գրասենյակի դիմաց ինչպես էին վարվում ոստիկանների հետ։ Ոսիկանն իրենց համար խաղալիք չի, ոստիկանն իր ծառայությունն է կատարում և չի կարելի թույլ տալ, որ մի խումբ թափթփուկներ ինքնահաստատվելու համար փորձում են պետությունը ներսից քայքայել»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Նա, թեև ողջունում է բռնության մթնոլորտի դեմ պայքարելու իշխանության նախաձեռնությունը, այնուամենայնիվ, այն համարում է ուշացած։ Ըստ նրա՝ այս ընթացքում իշխանություն կորցրած ուժը հասցրել է ատելության խոսքով ապականել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, որ ձևավորել էր հեղափոխությունը։

«Իրենք կորցնելու բան ունեն, իրենք ոչնչից չեն խորշելու, այո, պատրաստ եղեք նրան, որ պարբերաբար լկտի, անմարդկային, բոլոր բարոյական օրենքներից զուրկ վարքագիծ են դրսևորելու, որովհետև մենք մինչև հիմա թավշում ենք ու մինչև հիմա թիթեռ ենք նկարում։ Մինչև չլինի խիստ պատիժ, խիստ արձագանք․․․ Ես արդեն սկսում եմ կասկածել ոստիկանության պետի վրա և ԱԱԾ-ի պետի վրա, այսինքն՝ եթե կա տեղեկատվություն, որ էդ սևազգեստները հավաքվում ու կազմավորվում են, դրա դեմը առնել չկա՞, ի՞նչ եք եկել կառավարության նիստից հեքիաթ պատմում, միջոցներ ձեռնարկեք, բա դուք ինչի համար եք»,- ասաց տիկին Կարապետյանցը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունում է բռնության քարոզի դեմ պայքարելու իշխանության մտադրությունը, սակայն մտավախություն ունի, որ կարող են յուրայինները խնայվել․ «Ուշացած եմ համարում դա, և պառակտում ստեղծված վիճակում է արվում։ Ես պետք է ակնկալեմ և հորդորեմ, որ դա չլինի ընտրովի պատժելիության գործողությունների մի շարք, այլ իրապես։ Ես հորդորել եմ նաև նախկին իշխանությանը՝ սկսել յուրայիններից, հենց յուրայինների հանդեպ վերաբերմունքը ցույց կտա ինչքանով է վերաբերմունքը անկեղծ։

Մեր հարցին՝ ինքը ո՞ւմ կհիշի, տիկին Ալավերդյանը հիշեց․ «Նրանք, որոնք պարծենում էին իրենց բռի կեցվածքով, ուզում էին գռեհիկ ձևով ուզում էին նետել աղբարկղը ինչ որ քաղաքացու։ Այն երիտասարդը, որ սպառնացել է իշխանավորին։ ՄԻՊ Արման Թաթոյանն ասում է՝ վերջին շրջանում իրենք էլ բռնության դեպքեր արձանագրել են՝ ակտիվիստ Վարդան Հարությունյանի, հարձակման փորձ Հրանտ Մարգարյանի նկատմամբ։ Ու թեև աջակցում է բռնության դեմ քարոզը, այնուամենայնիվ, պետք է վնաս չհասցվի խոսքի ազատությանը, այդ թվում՝ սուր քննադատություն հնչեցնելուն․ «Ու նաև խոսքի ազատության այնպիսի դրսևորում, որը կարող է դուր չգալ կառավարությանը։ Բայց դա է ժողովրդավարության գինը»։

Հարցին՝ կարիք կա՞ր դիմել իրավապահներին, Արման Թաթոյանը նշեց․ «Եթե մանավանդ բռնության սպառնալիքներ կան, իրավապահ մարմինները այստեղ անելիք ունեն, իմ խնդիրը լինելու է հետևել, որ իրավունքի ոտնահարում տեղի չունենա»։ Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի մանրամասնել՝ ովքե՞ր են սևազգեստները և ինչ շրջանակներ են ընդգրկում՝ նշելով, որ օպերատիվ տվյալները գաղտնի են։

Ռոբերտ Անանյան