Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է ոչ միայն մարդկային, այլև տարածքային կորուստների պատճառները․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր անցկացրեց աշխատանքային առաջին նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց՝ հանձնաժողով կհրավիրվեն ինչպես ներկա, այնպես էլ նախկին պաշտոնյաներ։

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքներին տալ օգտակար տեղեկատվություն։ Համոզված եմ՝ իրավական առումով շատերը կարող են օգտվել իրենց իրավունքից և ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկն իրավունք չունի իրեն հայտնի տեղեկությունը հանձնաժողովին չտրամադրել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով, որ հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում հստակ կորոշեն՝ ովքեր են առաջին պաշտոնյաները, որոնց կհրավիրեն նիստին։

Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ կապ են պահելու նաև զոհերի հարազատների հետ, որոնք, ըստ Քոչարյանի, հսկայական տեղեկատվության կրող են:

Ի դեպ՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կուսումնասիրվեն ոչ միայն մարդկային, այլև տարածքային կորուստների հանգամանքները։

Հանձնաժողովի աշխատանքները կտևեն վեց ամիս, որից հետո կլինի զեկույց այնպիսի փաստերով, որոնք, հաձնաժողովի նախագահի համոզմամբ, կլինեն անառարկելի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան