««Իմ քայլը» փորձում է սեփականաշնորհել կարևոր հարցերը»․ ԲՀԿ-ն վրդովված է «Իմ քայլի» արարքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2026 | 11:40
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը կասեցրել է 800 մահապատիժ, նաև զգուշացրել՝ բոլոր տարբերակները բաց են մնում
16.01.2026 | 11:38
Անթալիա․ Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակիչում է
16.01.2026 | 11:26
Չեմ ցանկանում հազարավոր ազգակից եղբայրներ կտրված ապրեն մեր հայրենիքից․ Հայկ Սարգսյանը նոր նախագիծ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 11:17
Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին արձագանքել է Թրամփին
16.01.2026 | 11:09
Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
16.01.2026 | 10:47
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.01.2026 | 10:44
Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է
16.01.2026 | 10:32
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
16.01.2026 | 10:17
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.01.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 16-ի դրությամբ
16.01.2026 | 09:45
Հրդեհ տանը․ տուժածներ չկան
16.01.2026 | 09:26
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
Բոլորը

«Բարգավաճ Հայաստանում» վրդովված են «Իմ քայլը» խմբակցության վարքից, որն առանց ընդդիմադիր պատգամավորների մասնակցության 45 պատգամավորի ստորագրությամբ ստեղծել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

«Տպավորություն է, որ «Իմ քայլը» դաշինքը փորձում է, երևի թե վատ բառ օգտագործեմ, սեփականաշնորհել բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նկատում է, որ ընդդիմությունը դեռևս նախորդ խորհրդարանի օրոք էր խոսում այդպիսի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, իսկ ինքն այն պատգամավորն է, որ այդ մասին խոսել է նույնիսկ եվրոպական ամբիոններից․ «Ես մամուլից տեղեկանում եմ, որ «Իմ քայլի» քառասունքանի պատգամավորի ստորագրությամբ, ինչը կանոնակարգ-օրենքի պահանջ է, ստեղծվել է քննիչ հանձնաժողով»։

Նա «Իմ քայլի» պատգամավորներին անվանում է քաղաքականություն մուտք գործած մարդիկ, որոնք երեխաների նման ամեն ինչ ուզում են իրենցով անել։ Ժամանակին այդպես, ըստ տիկին Զոհրաբյանի, նրանք իրենից խլեցին կենդանիների հանդեպ դաժանությունը քրեականացնելու մասին ԲՀԿ-ական պատգամավորի օրինագիծը։

«Պետաիրավական հանձնաժողովում մենք գալիս ենք համաձայնության «Իմ քայլի» պատգամավորների հետ, որ ես նախագիծը հետաձգում եմ, որովհետև էնտեղ որոշակի դրույթներ պիտի ճշտվեր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և միասին դնում ենք շրջանառության մեջ, հետո տեղեկանում եմ, որ «Իմ քայլի» երկու պատգամավոր նախագիծ են պատրաստում։ Երբ որ փորձագետներն առաջարկում են, որ կոռեկտ չէ՝ տիկին Զոհրաբյանն է այս ամբողջ խնդիրը բերել օրակարգ, թող ինքը հանդես գա որպես համահեղինակ, իրենք հրաժարվում են»,- հիշում է տիկին Զոհրաբյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի ընկալում ընդդիմադիր պատգամավորների նեղացածությունը, մասնավորապես տիկին Զոհրաբյանի այն ձևակերպումը, որ իշխանական պատգամավորներն ուզում են բոլոր նախաձեռնությունները սեփականաշնորհել։

«Մենք պատրաստ ենք տիկին Զոհրաբյանի համասեփականատեր վերցնել էս հարցում»,- հավատացնում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Պարոն Սիմոնյանը վստահեցնում է, որ իրավիճակը դրամատիկացնելու կարիք չկա, իրենք հաստատ հաշվի են առնելու ընդդիմության կարծիքը․ «Դա մեր գործելաոճը չէ, մենք գաղտնի որևէ բան չենք անում»։

Ի դեպ, պարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե իշխանությունը ճնշում գործադրեց նախագահի ինստիտուտի վրա, որպեսզի նախագահն ի վերջո առաջադրեր Վահե Գրիգորյանին;

«Ես վստահ չեմ, որ Վահեի թեկնածությունը ցանկալի է լինելու,  և նա նույնպես ընտրվելու է, վստահությունը որևէ մեկի մոտ թող չլինի, լինելու է քննարկում»,- թեման փակում է ԱԺ փոխնախագահը։

Մհեր Արշակյան