Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում լյուստրացիայի իրականացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Վերջին օրերին Հայաստանում կրկին թեմա է դարձել լյուստրացիան, այսինքն, հատուկ ծառայությունների հետ համագործակցած այն անձանց անունների հրապարակումը, որոնց գործունեությունը ծանր է անդրադարձել պետության կենսագործունեության վրա։ Լյուստրացիայի թեման սկսեց շրջանառվել դեռևս Հայաստանի անկախության սկզբին, սակայն այդ ժամանակ նշվեց, որ խորհրդային պետական անվտանգության կոմիտեն Հայաստանից արխիվները դուրս էր հանել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաք։ Հետագայում լյուստրացիայի թեման պարբերաբար շրջանառվել է, օրինակ, 2007-ին այս մասին խոսեց «Ժառանգություն» կուսակցությունը, որի օրենսդրական նախաձեռնությունը չընդունվեց խորհրդարանի կողմից։ Հեղափոխությունից հետո լյուստրացիայի անհրաժեշտության մասին խոսակցությունները նոր թափ ստացան։ Պարզվեց, սակայն, որ հիմա էլ խնդիր կա ԱԱԾ արխիվների ամբողջականության հետ կապված:

«Հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»,- իր վերջին ասուլիսում բացահայտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը բաց է թողել լյուստրացիայի հնարավորությունը»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ըստ տիկին Խառատյանի, անկախության օրերին Հայաստանը պետք է ձևակերպեր, թե ում կարելի է թողնել իշխանության մեջ և ում չի կարելի, բայց դա չարեց։

«Լյուստրացիան՝ իշխանությունը ապահովագրել հանցավոր և վտանգավոր, թուլակամ, կամ իշխանությունն անձնական նպատակներով, հանցագործ քաղաքական նպատակներով և երկրորդ խնդիրը՝ անձնական նպատակներով օգտագործող կամ այդպիսի հակում ունեցող մարդկանցից»,- պարզաբանում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ըստ ազգագրագետի, հիմա շատերը լյուստրացիա ասելով հասկանում են, թե ով է նախկինների օրոք ծառայել Ազգային անվտանգությունում և ինչ հանցավոր գործողություններով է աչքի ընկել. «ԿԳԲ-ն ինքը իշխանության մաս էր և հիմա էլ է ԿԳԲ-ն և էսօրվա ԱԱԾ-ն կամ ՀՀԿ-ի ժամանակվա ծառայությունն իշխանության մաս։ Եվ նույնքան է պատասխանատու, որքան իշխանության մյուս մասերը»։

Ընդհանուր առմամբ, ըստ Հրանուշ Խառատյանի, Ազգային անվտանգության ծառայությունը ինքը հակված չի լինի իր գործակալական ցանցը բացահայտել, և դա կարելի է հասկանալ․ «Չէ՞, ինքը խոստացել է այդ գործակալներին բերելիս, որ պիտի պաշտպանի նրանց»։

Մյուս կողմից լյուստրացիայի տրամաբանությունից ելնելով տիկին Խառատյանը հասկանում է, որ իշխանությունը պիտի փորձի անել այնպես, որ նախկինների հետ համագործակցած պաշտոնյաները կամ նախկինների հանցանքներին մասնակցած մարդիկ նոր իշխանության մեջ տեղ չունենան։

«Այդպիսի խնդիր բարձրացնելու դեպքում պետք է իսկապես նորմալ դատավարություն գնա, ապացույցներ լինեն, օրենքով ապացուցվի և միայն այդ ապացույցների առկայությունից հետո հարց բարձրանա՝ ՀՀԿ-ում գտնված, ՀՀԿ-ով իշխանության մաս եղած անձինք կարո՞ղ են արդյոք շարունակել իշխանության մեջ լինել»,- առաջարկում է տիկին Խառատյանը։

Փոխարենը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կձգտեր հանգիստ թողնել այն ԱԱԾ-ականներին, որոնք գործիք են եղել նախկին իշխանությունների ձեռքին։ Իրավապաշտպանը, սակայն, կողմ է, որ ԱԱԾ-ի արխիվները բացվեն հենց պատմության համար։

«Ես շատ կողմ եմ բացել և այն շատ հարցեր, որ մինչև հիմա թվում է, թե ժամանակը շատ դեպքերում պետք է լուծեր և արդեն ժամանակն է, որ բացվեր ու չեն բացվում, որովհետև ԱԱԾ-ի համակարգի և ԿԳԲ-ական հոգեբանությունը ես հիմա զգում եմ շատ դեպքերում»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում արված բացահայտումը, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել, ըստ տիկին Ալեքսանյանի, հենց նշանակում է, որ այդ կառույցում այսօր թաքցնելու բան ունեն նոր իշխանություններից։ Իրավապաշտպանը չի բացառում, որ այդ փաստաթղթերը կապ ունեն Մարտի 1-ի հետ․ «Նախկին իշխանությունը շատ բան ունի թաքցնելու, վերացնելու, ոչնչացնելու և այդպես էլ արել են, և եթե արել են, թող գան դրա համար պատասխան տան»։

Ի դեպ, տիկին Ալեքսանյանն անդրադարձավ նաև տնտեսական լյուստրացիային։ Նա նույնիսկ սարսափում է մտածել, թե դեռ ինչեր կան բացահայտելու նախկին իշխանությունների թալանից և ինչքան հեշտ են կարողացել թալանել:

«Սերժ Սարգսյանը ինքը պետք է ամոթից դուրս չգա, ինքը պետք է լքի Հայաստանն ու գնա»,- չի կասկածում իրավապաշտպանը։

Հրանուշ Խառատյանը համոզված է, որ տնտեսական լյուստրացիան պետք է ավելի խորքից սկսել, այսինքն, Հայաստանի անկախության առաջին տարիներից։

«Ես համաձայն եմ, որ վերջին 15 տարում պաշտոնյաների թալան է եղել, նախորդող շրջանը նույնպես թալան էր, բայց այլ տարբերակներով և ազգային ունեցվածքի վերաբաշխման ապօրինություններ էին այլ ձևերով»,- նկատում է Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ի դեպ, Factor.am-ի հետ զրույցում իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտնեց, որ բոլոր կարևոր օբյեկտների սեփականաշնորհումը պետք է նոր Հայաստանում դառնա քննության առարկա։ Այստեղ ևս գործընթացի ամբողջականության հետ կապված խնդիր կա:

«Փաստաթղթերի արխիվացման և արխիվի պահպանման ժամկետներ կան, որոշ դեպքերում 10 տարի, որոշ դեպքերում 30 տարի, բայց կարող են լինել դեպքեր, որ մենք չկարողանանք գնալ ավելի հետ, քան 15 տարի, 20 տարի։ Արխիվը պարբերաբար ոչնչացվում է, եթե ոչնչացված արխիվի հետ գործ ունենանք՝ կլինեն հայտարարություններ, իսկ մենք իրավական ձևակերպումների հետ պիտի գործ ունենանք»,- պարզաբանում է Հայկ Գևորգյանը։

Մհեր Արշակյան