Արդյոք հենց Մարտի 1-ի գործի շրջանակներում չկա՞ կապ Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջև․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկի՛ն Սաֆարյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում իր խափանման միջոցի հարցի քննության ժամանակ հայտարարել է, թե գործի նյութերում 10 սպանության փաստը չկա, որ 10 զոհերից 7-ին ո՛չ ոստիկաններն են սպանել, ո՛չ էլ զինվորականները: Ի՞նչ արձագանք ունեք:

– Երկրորդ նախագահի ասածը մեզ համար նորություն չէ, որովհետև 70 հատորում կա դրվագների նկարագրություն, որտեղ ներկայացվում է, թե այսինչ դիմակավորված անձանց միջավայրից կրակեցին, և սպանվեց Տիգրան Աբգարյանը: Մարտի 1-ի գործից անջատված մասով այդ 70 հատորները վերաբերում են իրեն, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին: Բայց հաստատապես պնդել, թե զինվորականները և ոստիկանները որևէ մեկի սպանության մեջ չեն մեղադրվելու, ուղղակի ենթադրություն է: Կամ Ռոբերտ Քոչարյանը գիտի, թե ովքեր են կատարել սպանությունները և այդպիսի հաստատուն հայտարարություն է անում:

– Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանին խափանման միջոցը փոխելու համար ՀՀ գլխավոր դատախազից հետո արդեն դատարան են դիմել: Նրանք երաշխավորում են, որ երկրորդ նախագահը չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Արցախի նախագահների այս խնդրանքը կարո՞ղ է ինչ-որ դեր ունենալ, որ Ռ.Քոչարյանն արդեն դատավարական փուլն անցկացնի ազատության պայմաններում։

– Ես կուզենայի, որ վարույթն իրականացնող մարմինը շարունակեր գործի քննությունը և պարզեր, թե, ասենք, ինչպե՞ս եղավ, որ ԼՂՀ զորամասերից զորք տեղափոխվեց այստեղ: Ես կարծում եմ, որ այս հարցում Արցախի նախագահները կարող են ոչ միայն արժեքավոր տեղեկություններ տալ, այլև ակնարկում եմ նաև նրանց մասնակցության, իրազեկվածության ձևաչափը։ Եվ կուզենայի, որ այդ օրերի ամբողջ կապերը վեր հանվեր և պարզվեր, թե ինչ է տեղի ունեցել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև: Բոլորս էլ գիտենք, որ այդ օրերին Կառավարության առաջին հարկում եղել են ԼՂՀ-ից բերված զինվորականներ և գիտենք, թե որ խումբն է եղել, և այդ խումբը շատ ամուր կապված է եղել նախագահների հետ: Դա Սամվել Կարապետյանի խումբն է եղել: Այնպես չէ, որ այնպիսի անձնավորություններ են ուզում երաշխավոր կանգնել, որոնք այսօր հանրության մեջ ունեն բացառիկ հեղինակություն։ Նրանց բացառիկ հեղինակությունը խաթարվել է 2008թ.՝ նրանց և մարտի 1-ի իրադարձությունների հնարավոր կապով։ Եվ ես կարծում եմ, որ դատարանը պետք է որևէ նշանակություն տա այդ երաշխավորությանը։

– Ձեզ հետ մեր նախորդ զրույցում ասել էիք, թե Երևան էին բերվել զինվորականներ, որոնցից յուրաքանչյուրին 50 հազարական դրամներ են բաժանել, և որ գումարի աղբյուրը եղել են մի շարք օլիգարխներ։ Հաստատել էիք, որ նույն օլիգարխներն էին, որոնք մինչև մարտի 1-ը ՊՆ պահեստից ստացել էին զինվորական հանդերձանք: Ես թվարկեմ նրանց անունները՝ Գագիկ Ծառուկյան, Սուրիկ Խաչատրյան, Վաչագան Ղազարյան, Գագիկ Բեգլարյան…

– Այդ ցանկի մեծամասնությունն առնչվել է այդ խնդրի հետ:

-Ինչո՞ւ էին նրանք վերցրել այդ հագուստները:

– Որպեսզի նրանց թիկնապահները մասնակցեն մարտի 1-ի իրադարձություններին և մասնակցել են:

– Նախկին այդ օլիգարխները հարցաքննվե՞լ են։

– Այո՛, բազմաթիվ մարդիկ հարցաքննվել են, բայց այս մասով, բացի այդ չորս նախկին պաշտոնյաններից, այլ անձանց ներգրավվածություն չի երևում։ Եվ այս բոլորը պետք է երկրորդ նախագահին մտահոգեն՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի։ Արատավոր է, որ զինվորականներին փողով ներքաշեն քաղաքական գործընթացներում, որ զինվորականները կառավարության շենքում են եղել, որ կառավարության շենքից դուրս քայլել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլն։

– Վլադիմիր Գասպարյանը կամ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ի՞նչ ներգրավվածություն ունեն գործում։

– Այդ ժամանակ ես շատ ավելի գործիքակազմ կարող էի տեսնել իրավապահ մարմինների մոտ, թե եթե մարտի 1-ը կազմակերպված չի եղել, ապա սպանություններն ինչո՞ւ արդեն մարտի 2-ին բացահայտված չէին։ Սա խոսում է այն մասին, որ Ա.Հովսեփյանն իր կառույցով եղել է քաղաքականացված և զբաղվել է Ռ.Քոչարյանի հրահանգները կատարելով։ Ա.Հովսեփյանի դեպքում շատերն են իրենց վրդովմունքը հայտնում, թե ինչո՞ւ Վահագն Հարությունյասնի նկատմամբ մեղադրանք կա, նրա նկատմամբ չկա։ Ես կարծում եմ, որ Ա.Հովսեփյանը պետք է ներգրավված լիներ որպես իր պարտականությունները չկատարած պաշտոնյա։

– Իսկ ինչո՞ւ այդ ուղղությամբ քննություն չի տարվում։

– Ես չեմ կարող ասել, թե ՀՔԾ-ն այս պահին ում է հարցաքննում և իր պլաններում էլ ինչ է նախատեսել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան