Նիկոլ Փաշինյանը՝ հեղափոխության համար ծախսված գումարի չափի և ամենակարևոր ձեռքբերման մասին

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2018 թվականին Հայաստանում իրականացված հեղափոխությունը «պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն էր»: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ հեղափոխության համար գումար, ամեն դեպքում, ծախսվել է:

«Մենք հեղափոխության համար 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց են այդ գումարները… մարդկանցից ենք խնդրել: Մենք էլեկտրոնային դրամապանակ ունեինք, և բոլոր երկրներից հայերը, ընդ որում մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրում: Մենք ծախսում էինք այդ գումարը, և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ հրապարակում, թե ինչքան ենք ծախսել և ինչի համար»,- պատմել է Փաշինյանը: Որպես հեղափոխության հաղթանակի ևս մեկ կարևոր պայման վարչապետը նշել է սոցցանցերի գործոնը:

«Երբ 2012 թվականին ես պատգամավոր դարձա, շատ ակտիվ էի: Մինչ այդ բանտում էի: Այն ժամանակ սոցցանցեր չկային: Երբ դուրս եկա բանտից, տեսա, որ կա Յութում, Ֆեյսբուք, Թվիթեր: Ես հասկացա, որ ընդդիմադիր գործչի համար դա հնարավորություն է՝ օգտագործել շփման այդ միջոցը: Երբ պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում է Facebook-ում և YouTube-ում: 2016 թվականին իմ բոլոր ելույթների դիտումները միասին 10-15 մլն էին: Աշխարհում 10 մլն հայ կա: Դա նշանակում է, որ տեսականորեն յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ մեկ տարվա ընթացքում հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումը Նիկոլ Փաշինյանը համարում է ժողովրդավարությունը:

«Անցյալ տարի մեզ մոտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Եվ դրանք միակն էին մեր երկրի պատմության մեջ, որի պաշտոնական արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում»,- նշել է նա: