Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 7. Ի՞նչ անել

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հերթական անգամ ներդրումների խթանման և տնտեսության աշխուժացման համար Հայաստանը պետք է պատասխանի դասական հարցի. ի՞նչ անել:

Կարելի՞ է արդյոք նոր պարտք վերցնել: Հարցին պատասխանել հնարավոր չէ, եթե չունենք մի քանի զարգացումներ, որոնցից ոչ մեկը պարտքի կառավարմանը չի վերաբերում: Այո, կարելի է ավելացնել պետական պարտքը, բայց դրա համար.

  • Կառավարությունը պետք է ունենա հստակ սահմանված և չափելի նպատակներ և առաջնահերթություններ: Կառավարության ծրագրում գրված պետք է այսպես անել, կամ պետք է այնպես անել տեսակի ձևակերպումներն ընդունելի չեն: Պետք է հստակ իմանալ, թե ինչ է խոստանում կառավարությունը և ինչ է հանրությունը ստանալու հարյուրավոր միլիոն դոլարներ պարտք վերցնելուց և ներդրումներ կատարելուց հետո:

Այսինքն, մենք պետք է հստակ իմանանք, թե որտեղ ենք մենք հիմա, ինչի ենք ձգտում և ինչպես ենք մեր ներկա իրավիճակից հասնելու մեր երազած իրավիճակին ու ունե՞նք արդյոք մենք դրա համար անհրաժեշտ կարողություններն ու ընթացակարգերը:

Այլապես, վերջում կարող է ստացվել մի իրավիճակ, որ պարտքն ունենք, բայց ենթակառուցվածքները՝ ճանապարհը, հիվանդանոցը, դպրոցը, նոր ատոմակայանը չունենք: Դրանից հետո վարչապետը կարող է պատերով տալ, կամ ասֆալտին փռել բոլորին, գուցե նույնիսկ ստացվի վերադարձնել գումարները, բայց ամենակարևորը, ճանապարհը, հիվանդանոցը, դպոցը, ատոմակայանը չեն լինի:

  • Կառավարությունը պետք է ունենա կոռուպցիայի դեմ պայքարի համակարգ: Ամենաազնիվ վարչապետն ու ամենաազնիվ վարչապետի ամենաազնիվ թիմը չեն կարող ամբողջական վերահսկողություն սահմանել տասնյակ միլիարդավոր դրամ ծավալով տասնյակ հազար գործարքների նկատմամբ: Դրա համար հարկավոր է համակարգ, որը կհայտնաբերի առավել ռիսկային գոտիները և հսկողության գործիքներ ու ընթացակարգեր կունենա:
  • Կառավարությունը պետք է իրական միջոցառումներ ձեռնարկի ստվերային տնտեսության կրճատման ու «դիտարկվող» տնտեսության տեսակարար կշռի ավելացման ուղղությամբ և մինչև 2025թ. Հայաստանում անկանխիկ տնտեսություն ձևավորելու պարտավորություն ստանձնի: Դա ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ արմատական քայլ կլինի: ՀՀ կառավարության ծրագրի «տնտեսությունումբոլորգործարքներիլիարժեքփաստաթղթավորմանապահովման», «հարկայինհամակարգիվարչարարությանպարզեցման» մասին և մնացած ձևակերպումները հին Հայաստանի տրամաբանությամբ և XXI դարին ոչ հարիր ձևակերպումներ են:
  • Կառավարությունը պետք է արմատապես վերանայի հարկային օրենսդրությունը: Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկել էի ԱԱՀ-ն փոխարինել սպառողական հարկով, ինչը ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել էր, պատճառաբանելով, որ «այն ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում» (https://www.e-draft.am/projects/1358/digest): Իսկ ինձ թվում էր, թե համակարգային փոփոխությունների ժամանակաշրջան ենք մտել: Չեմ պնդել և չեմ պնդում, որ իմ առաջարկը միակ և ամենաճիշտ լուծումն է, սակայն կարծում եմ, որ այն կարելի էր դիտարկել և անհրաժեշտության դեպքում քննարկել:

2014թ. աշնան հրապարակման մեջ Համաշխարհային բանկը նշել էր, որ հարկային գերավճարները (tax credits) կազմում են ՀՆԱ մոտավորապես 5 տոկոսը և գործարար լայն շրջանակների կողմից դիտարկվում են որպես գործարար միջավայրի զարգացման խոչընդոտ, որովհետև ձեռնարկությունների շրջանառու կապիտալն օգտագործվում է պետական բյուջեն անտոկոս վարկավորելու համար: 2016թ. հունիսի մեկ այլ հրապարակման մեջ Համաշխարհային բանկը նշել էր, որ 2015թ. վերջում հարկային գերավճարները կազմել են ՀՆԱ 5,2 տոկոսը, կամ 262,7 մլրդ ՀՀ դրամ, կամ մոտավորապես 500 մլն եվրո, որոնց զգալի մասը ԱԱՀ գծով գերավճարներն են:

 

Վերջերս, ՊԵԿ-ը տեղեկատվություն էր տարածել, որ 2018թ.-ի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն. դրամի չափով ԱԱՀ (https://factor.am/126274.html), սակայն չէր նշել թե արդյոք այդ ծավալով վերադարձի արդյունքում ԱԱՀ-ի գերավճարների պաշարն ավելացե՞լ, թե՞ նվազել է: ՊԵԿ-ը ՀՀ քաղաքացիներին և գործարարներին նման տեղեկատվություն չի ներկայացնում, իսկ ահա Արժույթի միջազգային հիմնադրամին ներկայացնում է պարբերաբար (և այն էլ՝ ըստ առանձին հարկատեսակների), ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 45 օրվա ընթացքում (IMF country report №17/226) ԱՄՀ-ին ներկայացրել է հարկային գերավճարների վերաբերյալ ամսական մանրամասն տեղեկատվություն, սակայն ՊԵԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երկրի ներսի օգտատերերին այդպիսի տեղեկատվություն չի տրամադրվում:

Իհարկե գործարարները ձգտելու են թաքցնել իրենց շրջանառության մի մասը, քանի որ այլապես նրանց շրջանառու միջոցների մի մասն օգտագործվելու է պետական բյուջեն անտոկոս վարկավորելու համար, իսկ իրենք ստիպված են լինելու դրանք համալրել բանկերից ստացվող կարճաժամկետ վարկերով, որոնց դիմաց իրենք բանկերին տոկոսներ պետք է վճարեն:

Գումարած դրան, կուտակված գերավճարները չեն օգտագործվում տնտեսության մեջ և չեն աշխուժացնում այն, այլ «մեռած են» ՀՀ կենտրոնական բանկում: 2019թ.-ի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը 237 մլրդ դրամ ուներ ԿԲ-ում իր հաշվին:

Գծապատկեր 12. 2003թ.-ից ի վեր յուրաքանչյուր ամսվա վերջում ԿԲ-ում կառավարության ունեցած միջոցների մեծությունը (մլրդ ՀՀ դրամ)։

  • Կառավարությունը պետք է հրաժարվի հարկային օրենսգրքում եկամտային հարկի հետ կապված իր կողմից առաջարկվող փոփոխություններից: ՀՀ պաշտոնյաները նշում են, որ առաջարկվող հարկային փոփոխությունները կխթանեն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Նշվում է, որ դրույքաչափերի նվազեցումը և համահարթդրույքաչափիկիրառումըկնվազեցնիներդրողներիծախսերը, կավելացնինրանցշահույթըևայդպիսովՀայաստաննավելիգրավիչկդարձնիօտարերկրյաներդրողներիհամար:

Օտարերկրյա ներդրողները իրենց ներդրումային որոշումները կայացնում են մի շարք գործոններ հաշվի առնելով: Հարկային «խթանները» կարող են ամենևին արդյունավետ չլինել օտարերկրյա ներդրումների դեպքում, քանի որ չի բացառվում, որ դրանց իրական շահառուն կարող է հանդիսանալ ոչ թե ներդրողը, այլ օտարերկրյա կառավարությունը, որը կարող է շահութահարկ գանձել օտարերկրյա ներդրողի հիմնական գործունեության երկրում շահութահարկի գործող դրույքաչափերի և Հայաստանում գործող դրույքաչափերի տարբերության չափով: Այդպիսով այն լրացուցիչ շահույթը, որն օտարերկրյա ներդրողը կաշխատի Հայաստանում, կարող է հարկվել նրա հայրենիքում: Այսինքն, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունն իր հարկային եկամուտներից հրաժարվում է ի օգուտ օտարերկրյա կառավարության:

Եկամտային հարկը դարձել է պետական բյուջեի երկամուտների մեծությամբ երկրորդ կարևորագույն աղբյուրը և առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն այդ եկամուտների նվազման, ինչը խնդրահարույց է պարտքի գծով վճարումների տեսակետից:

  • Կառավարությունը պետք է համոզվի, որ ունի խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրեր նախագծելու և իրականացնելու կարողություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը փակում է ԾԻԳ-երը, պետք է համոզվել, որ նախարարությունների մասնագետները, բաժինների ու վարչությունների պետերը կարողանում են լավ ծրագրեր կազմել և ունեն ծրագրեր կառավարելու (project management) հմտություններ: Պետք չի պարտքը վերցնել, հետո մտածել, թե ինչ անել այդ գումարները: Հաստատ կգտնվեն «ճկուն» պաշտոնյաներ, որոնք կգտնեն այդ ֆինանսական միջոցներն օգտագործելու ձևը: «Եզը երբ ընկնում է, դանակավորը շատանում է»: Մշակեք ծրագրերը, ապա միայն պարտք վերցրեք: Իսկ ծրագրեր մշակելու պետական պաշտոնյաների կարողություններն այնքան էլ տպավորիչ չեն, տավարաբուծության զարգացման ծրագիրը ձեզ օրինակ:
  • Կառավարությունը պետք է համոզված լինի, որ նոր կուտակվող պարտքը մեծ արդյունք է ստեղծում տնտեսությունում, այդ արդյունքի մի մասը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե և հնարավորություն է տալիս առանց դժվարության սպասարկել պետական պարտքը: Ինչպես նշվել է նախորդ հոդվածում, պետական պարտքի տոկոսավճարները շատ արագ են աճում: 2015-2016թթ.-ին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճն ավելի մեծ է եղել, քան հարկերի ու տուրքերի աճը: Հատկանշական է, որ 2015-2016թթ.-ին արձանագրվել է 2012թ.-ից հետո ամենացածր տնտեսական աճերը, համապատասխանաբար 3.2% և 0.2%, ինչը վկայում է, որ տնտեսական աճի բարձր տեմպ ունենալը շատ կարևոր է պարտքի սպասարկման ունակությունը պահպանելու տեսակետից:

 Հարկերի և տուրքերի ու պարտքի սպասարկման ծախսերի աճը (մլրդ ՀՀ դրամ), ՀՆԱ աճի տեմպը

Աղբյուր. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվություններ, ՀՀ պետական պարտքի հաշվետվություններ

  • Կառավարությունը պետք է ձևակերպի իր օրակարգը: Կառավարության նիստի օրակարագի պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպվում է «հին Հայաստանի» տրամաբանությամբ, ուր գերիշխում են գործող օրենքներում և որոշումներում փոփոխությունները (https://factor.am/103698.html), բյուջեում կատարվող վերաբաշխումները (https://factor.am/115109.html), հարկային և մաքսային արտոնությունները (https://factor.am/113723.html): Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկման են ներկայացվում պաշտոնյաներից որևէ մեկի դարակում տարիներ շարունակ մնացած և արդեն մի քանի անգամ հանրային քննարկման ներկայացված այնպիսի ծրագրեր, ինչպես օրինակ, տավարաբուծության զարգացման ծրագիրը (https://factor.am/134363.html): Երբ է կառավարությունն սկսելու քննարկել իր օրակարգը և դրա իրագործման ծրագրերը, որպեսզի հանրությանը հասկանալի լինի, թե ինչի համար է Հայաստանը պարտք վերցնում, ինչ ենք անելու և տարիներ հետո կոնկրետ ինչ ենք ունենալու:

Արտակ Քյուրումյան

Կարդացեք նաև՝

Պետական պարտքի կառավարում.

Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 1

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 2

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 3

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 4

Ինչքա՞ն են վճարում քաղաքացիները Հայաստանի պետական պարտքը սպասարկելու համար. Մաս 5
Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 6.