«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում վերաբաշխել շուրջ 196 մլն դրամ՝ մի շարք տեխնիկական սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների արդիականացման համար։

Նախագծի համաձայն՝ ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել 130 պլանշետ՝ հարկային և մաքսային ծառայողների համար, որի արժեքը կկազմի 58.5 մլն դրամ։ Կոմիտեն նաև ցանկանում է ներգրավել 3 ծրագրավորող՝ տեղեկատվական համակարգերի մշակման և սպասարկման աշխատանքները ներքին ուժերով կազմակերպելու նպատակով, ինչի համար նախատեսվում է 48.4 մլն դրամ։
Փաստաթղթով նախատեսվում է նաև Երևանում ստեղծել մաքսային մոնիթորինգի կենտրոն, որի նախագծման և շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ կլինի շուրջ 39.1 մլն դրամ։

ՊԵԿ-ը մտադիր է գնել նաև DJI Air 3S և DJI Mavic 3 տեսակի երկու անօդաչու թռչող սարք, ինչպես նաև մարմնին ամրացվող տեսախցիկներ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետաքննությունների իրականացման համար։

Նախագծով նախատեսվում է արդիականացնել նաև «Մարգարա» մաքսային անցակետը, որի համար անհրաժեշտ կլինի ավելի քան 10.7 մլն դրամ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատանքները պայմանավորված են անցակետի հնարավոր վերագործարկման հեռանկարով և ակնկալվող ուղևորահոսքերի սպասարկման անհրաժեշտությամբ։

Բացի այդ, ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել նոր համակարգիչներ, տպիչներ, IP հեռախոսներ, արտաքին կոշտ սկավառակներ, ինչպես նաև ՀԾ հաշվապահական ծրագրի լիցենզիա։

Նախագծում նշվում է, որ առաջարկվող վերաբաշխումները կիրականացվեն ՊԵԿ-ի ծրագրերում գոյացած տնտեսումների հաշվին, և պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ու եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Նարեկ Կիրակոսյան