Կարճ հայ-թուրքմենական հարաբերությունների մասին. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամաել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է հայաստան: Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին եւ հիմա, փաստորեն, տեղի է ունենում Բերդիմուհամեդովի երկրորդ այցը Երեւան:

Հայաստանի ղեկավարները պարբերաբար պաշտոնական այցերով լինում են Թուրքմենստանում սկսած 1993 թվականից: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Թուրքմենստան է այցելել 93 եւ 97 թվականներին, Ռոբերտ Քոչարյանը՝  2000-ին, Սերժ Սարգսյանը՝ 2010-ին եւ 2014-ին:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ մինչ օրս ստորագրված է ավելի քան 70 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2014 թվականի տվյալներով կազմում է շուրջ 26 մլն դոլար:

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը գործում է 1994 թվականից: Ըստ Վիքիփեդիայի, Թուրքմենստանում բնակվում է մինչեւ 35 հազար հայ:

Թուրքմենստանը հանդիսանում է աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկը: Ըստ Freedom House-ի տվյալների, 5.3 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին: Մամուլի ազատության ցուցանիշով 2015 թվականի դրությամբ Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից է՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային եւ Ուզբեկստանին: Փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովը հաղթել էր՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 97 տոկոսը:

Նշենք, որ Թուրքմենստանը բնական գազ արդյունահանող խոշորագույն երկրներից է, գազի պաշարներով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների վաճառքից, իսկ դրանց գների անկումն ունենում է իր բացասական ազդեցությունը: 2016 թվականից դադարեցվել է ռուսական պետական Газпром ընկերության եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունը, որի համաձայն ռուսական կողմը գազ էր գնում Աշխաբադից: Ներկայում Թուրքմենստանն իրացնում է գազը Արեւելքում, սակայն դեպի Չինաստան նոր գազամուղի շինարարությունը շարունակաբար հետաձգվում է:

Ավելացնենք, որ Թուրքմենստանը ԱՊՀ անդամ է, սակայն չի մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին՝ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին:

Թուրքմենստանը նաեւ լուրջ հակասություններ ունի Ադրբեջանի հետ՝ կապված Կասպից ծովում վիճելի հանքավայրերի շահագործման հետ:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»