Ինչքա՞ն են վճարում քաղաքացիները Հայաստանի պետական պարտքը սպասարկելու համար

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 5.

 

2010թ.-ից ի վեր պետական պարտքի դիմաց վճարվող տոկոսների գումարները կտրուկ աճում են յուրաքանչյուր տարի և 2018թ.-ին կազմել են 139 մլրդ դրամ: Պետական պարտքի սպասարկում – դիտարկվող տնտեսություն հարաբերակցությունն ավելի ծանր պատկեր կուրվագծեր:

 

ՀՀ պետական պարտքի սպասրակումը 1995-2018թթ. (մլրդ դրամ)

 

Հավանաբար սա քաղաքացիների մեծ մասին ոչինչ չասող թիվ է: Ամեն ինչ ավելի լավ է ընկալվում, երբ համեմատվում է այլ ցուցանիշների հետ:

 

Կրթության, առողջապահության և պետական պարտքի սպասարակման ծախսերի ֆինանսավորումը 2007-2018թթ. մլրդ դրամ

Եթե 2007-2008թթ.-ին պետական պարտքի սպասարկման ծախսերի մեծությունը հավասար էր կրթության և առողջապահության ծախսերի համապատասխանաբար մոտավորապես 10-11 և 21-22 տոկոսներին, ապա 2017թ.-ին պետական պարտքի սպասարկման ծախսերի ֆինանսավորմանն է ուղղվել գրեթե այնքան գումար, որքան կրթության ծախսերի ֆինանսավորմանը, իսկ առողջապահության ծախսերը գերազանցվել են գրեթե 1.5 անգամ:

 

Հիշեցնեմ, 2008թ.-ի հոկտեմբերին հաստատված Կայուն զարգացման ծրագրով նախատեսվում էր, որ 2015թ.-ին համախմբված բյուջեից կրթությանը կատարվող հատկացումները կկազմեն 313.5 մլրդ դրամ, իսկ 2018թ.-ին՝ 419.4 մլրդ դրամ։  Առողջապահությանը կատարվող հատկացումները՝ համապատասխանաբար 193.8 մլրդ և 296.6 մլրդ: 2014թ.-ի մարտին հաստատված 2014-2025թթ.-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով կրթությանը և առողջապահությանը նախատեսված հատկացումներն ավելի համեստ էին, համապատասխանաբար 174 մլրդ և 112 մլրդ դրամ, սակայն փաստացի հատկացված ֆինանսավորումը շատ ավելի պակաս է եղել նաև դրանցից:

Շատ օգտակար է պետական պարտքի սպասարկման հետ կապված կատարել միջազգային համեմատություններ: Հայաստանի Հանրապետության պետական պարտքի 2017թ.-ի տարեկան հաշվետվության մեջ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2017թ.-ին մի շարք երկրներում տոկոսավճար – ՀՆԱ հարաբերակցությունը :

 

Տոկոսավճար – ՀՆԱ հարաբերակցությունը մի շարք երկրներում 2017թ.-ին (%)

Տվյալները ոգևորիչ չեն: Ունենալով Իռլանդիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի համեմատ շատ ավելի փոքր պարտք, 2017թ.-ին 59%, վերջիններիս համապատասխանաբար ՀՆԱ 68%-ի, 64%-ի և 99%-ի համեմատ, Հայաստանը շատ ավելի թանկ գին է վճարում իր պարտքի դիմաց. ՀՆԱ 2.2%, Իռլանդիա 2.0%, Գերմանիա 1.1% և Ֆրանսիա 1.8%:

Այս կոնտեքստում արդյոք տեղի՞ն է բերել այլ երկրների օրինակներ և ասել, որ ուրիշ երկրներում շեմն ավելի բարձր է, հետևաբար Հայաստանը ևս պետք է բարձրացնի իր պետական պարտքի առավելագույն թույլատրելի մեծության շեմը:

 

Շարունակելի

Արտակ Քյուրումյան

 

Կարդացեք նաև՝

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը 

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 2 

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 3  

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 4