Կառավարությունը 626 մլն դրամ հատկացրեց «Հայաստան», «Սևան», «Դինամո» դպրոցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Կառավարության մարտի 25-ի արտահերթ նիստում գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է «1148 արտադպրոցական դաստիարակության» ծրագրի  շրջանակում «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո» մարզական կազմակերպություններին հատկացնել  626,311,000 ՀՀ դրամի չափով գումար, քանի որ  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարները առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով:

Ըստ նախագծի՝ ներկայումս ՀՀ-ում գործում են հենց այս 3 կազմակերպությունները, որոնք լինելով արտադպրոցական դաստիարակություն իրականացնող մարզական հասարակական կազմակերպություն, ունեն 22 մարզադպրոց, որտեղ էլ մարզվում են ավելի քան 5000 սան:

Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապմունքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս մարզական դպրոցների ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցներն ինչո՞վ  են տարբերվում մյուս սպորտդպրոցներից, ինչին ի պատասխան Գաբրիել Ղազարյանը նշեց, որ որևէ տարբերություն չկա։

«Այստեղ կա մեկ հանգամանք՝ այդ ՀԿ-ների սեփական մարզակառույցներն օգտագործվում են որպես մարզադպրոցներ, իսկ հրաժարվելով  դրանցից, մենք վտանգի առաջ կկանգնենք երեխաներին սպորտդպորցներում տեղավորելու հարցում»,- ասաց  Ղազարյանը՝ ընդգծելով, սակայն, որ այժմ նախարարության կողմից մշակվում է սպորտդպրոցների ուղղվածության վերաբերյալ քարտեզագրում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան