Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել ԼՂ հակամարտությունը. VOA

Լուրեր

16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռևս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը: Ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ.«Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որևէ հիմք»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը, նշում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար Բաքվին անհրաժեշտ է ավելի կառուցողական դիրք գրավել և հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանում և շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրում և միջազգային դիտորդների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետաքննություն. «Նման պայմանավորվածություն ձեռքբերվել է կողմերի միջև: Արդեն տևական ժամանակ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը որևէ գործնական քայլ չի ձեռնարկում: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը Ադրբեջանի մեղքով գնում է դեպի փակուղի»:

Այլ կարծիքի է նախկին դեսպան Հերբսթը, ով հորդորում է հայկական կողմին փոխզիջման գնալ.«Բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, և նրանք էական ինքնավարություն կունենան, և կարգավորման հիմքում դա պետք է լինի»:

Չի թաքցնում Ջոն Հերբսթը նաև Ադրբեջանի խնդիրները. «Ադրբեջանը չի հավատում ժողովրդավարությանը և ժողովրդավարություն չի կիրառում»:

Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում, նշում է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան. «Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաև այդ դերը»:

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վատթարացող հարաբերությունները չեն կանխարգելի ղարաբաղյան հակամարտության շուրջ ռուս-ամերիկյան համագործակցությունը, նշում է քաղաքագետ Գուորգ Մելիքյանը. «Կարծում եմ, ընդհակառակը, Ռուսաստանը ոչ միայն կշահագործի այդ ձևաչափը, այլև հնարավորինս կօգտագործի՝ ԱՄՆ-ի հետ հավելյալ անգամ հանդիպում ունենալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

Վերլուծաբանների գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հիմնովին կփոխի ուժերի դասավորվածությունը Կովկասում՝ տարածաշրջան, որը լուրջ նշանակություն ունի:«Ամբողջ Կովկասը կարևոր է աշխարհաքաղաքական առումով, սակայն ոչ թե իր չափի, այլ՝ դիրքի պատճառով. այն կապում է արևմուտքն ու արևելքը, հյուսիսն ու հարավը և եթե այստեղ գերիշխում է Ռուսաստանը, ապա այն լուրջ ուժի է տիրապետում», – նշում է Աննա Բորշեվսկայան: