Չի բացառվում՝ մի օր էլ Թուրքիայում Ցեղասպանություն բառի կիրառումը քրեական հետապնդում ենթադրի. թուրքագետ

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

Թուրքիան մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշում փոխել, ընդհակառակը՝ ժխտողականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալման հետ դարձել է ավելի ագրեսիվ և հարձակողական: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի՝ օրերս վավերացրած նախագծին:

Հիշեցնենք՝ ներքին կանոնակարգ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանում արգելվում է օգտագործել Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները:

«Որքան Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվն ավելանում է, այնքան թուրքերն ավելի ագրեսիվ են դառնում՝ զգալով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է»,- նշեց թուրքագետը՝ այս որոշումը որակելով հետընթաց:

«Էրդողանը մի ժամանակ որոշակի քայլեր կատարում էր, ասում էր՝ հանձնաժողով ստեղծենք, եթե հանձնաժողովը քննարկի և եզրակացնի, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են, ապա մենք կընդունենք, այսինքն՝ մանևրեր էր անում, բայց նախագահ ընտրվելուց հետո Էրդողանի դիրքորոշումը կտրուկ փոխվել է բոլոր առումներով, այդ թվում՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլն»,- նկատեց Չաքրյանը:

Բացի այդ, ըստ թուրքագետի՝ եթե խորհրդարանում հնչում է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, անկախ նրանից պատգամավորները իշխանամե՞տ են, թե՞ ընդդիմադիր, հասարակության համար այդ տերմինները դառնում է ավելի ընդունելի: Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ մի օր էլ Թուրքիայում առհասարակ Ցեղասպանություն բառի կիրառումը քրեական հետապնդում ենթադրի:

«Էրդողանի դիրքորոշումը հայտնի է, նա ընդդիմության հետ լուրջ խնդիրներ ունի և ամեն ինչ անում է՝ իր միանձնյա իշխանությունը օրինականացնելու համար, այն էլ` ապօրինի ձևով: Նա անկանխատեսելի անձավորություն է շատերի համար, այդ թվում՝ եվրոպացի դաշանակիցների, ՆԱՏՕ-ի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ օրինագծին դեմ արտահայտված քեմալական Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ընդգծել էր, թե խորհրդարանում փորձ է արվում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը:

Շողիկ Գալստյան