Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի ճանապարհը. «Սասնա Ծռեր»

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն  է տարածել, որով «Դատապարտում են շարունակվող անարդարությունը»: Հայտարարությունը՝ ստորև.

«Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:

Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած բռնությունների գործերը կամ 2017 թ. հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ դատարանի դահլիճում և նկուղում իրականացրած դաժան ծեծի կազմակերպիչ ու մասնակից ոստիկանության գնդապետը շարունակում է պաշտոնավարել:

Մինչդեռ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով բացառապես ոստիկանների և դատական կարգադրիչի ոչ արժանահավատ ցուցմունքների հիման վրա քաղաքացիական ակտիվիստ, նկարիչ Փայլակ Թևանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։

Փայլակ Թևանյանի «բախտը բերել է», որ հեղափոխություն է եղել և ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն դատապարտել է 500.000 դրամ տուգանքի, որն էլ համաներման կիրառմամբ չի մուծելու:

Այս դեպքը մի նոր ապացույց է, որ իրենց ժողովրդից ու իրավունքից վեր դասող, ստալինյան տխրահռչակ ավանդույթների ժառանգորդ իրավապահ և դատական համակարգերը դեռևս ավգյան ախոռներ են և կարող են մաքրվել բացառապես համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով:

Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թևանյանին և դատապարտում ենք շարունակվող անարդարությունը, ինչի առիթով դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի ճանապարհը և արագացնել դրա կազմակերպման գործը: