Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը

Լուրեր

05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Կոնգեսի միջանկյալ ընտրություններում  Հանրապետական կուսակցության  կրած ծանր պարտությունից հետո, իր մերձավոր խորհրդականներին և հեռախոսազրույցների ընթացքում հարցրել է՝ արդյոք պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այս մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։

Սպիտակ տան որոշ օգնականներ կանխատեսել են, որ Հանրապետական ​​կուսակցության միջանկյալ ընտրություններում պարտությունների մեղքի մի մասը կբարդվի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ադմիրալ Բրեդ Քուփերի և միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ  գեներալ Դեն Քեյնի վրա, որոնք երկուսն էլ մեծ դեր են խաղացել Իրանի պատերազմի հարցում առաջնորդության գործում։

Այնուամենայնիվ, այլ աղբյուրներ նշել են, որ նախագահը դեռևս որոշում չի կայացրել փոխարինել Հեգսեթին։ Ընտրություններից առաջ դեմոկրատներն արդեն փորձում էին իմփիչմենթ հայտարարել Հեգսեթին, և իմփիչմենթի փորձերի հավանականությունը կարող է մեծանալ, քանի որ դեմոկրատները մեծամասնություն ունեն երկու պալատներում էլ։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հանրապետական կուսակցության պարտության պատճառը համարում է պատերազմը։ «Մեր պարտության պատճառը պատերազմն է», – չորեքշաբթի առավոտյան X-ում  ծավալուն գրառման մեջ հայտարարել է նա։

CBS News-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Հեգսեթին հնարավոր փոխարինողի թեկնածու է դիտարկվում Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը։ Ըստ այդ տարբերակի՝ Դեսանտիսը կարող է Սենատի հաստատումն ստանալ պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ, ապա հունվարի 5-ին նահանգապետի լիազորությունների ավարտից հետո ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։

Չորեքշաբթի  լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք նա դիտարկում է Հեգսեթին պաշտոնից ազատելու հնարավորությունը։ Նախագահը պատասխանել է. «Ո՛չ, կարծում եմ՝ նա շատ լավ է կատարում իր աշխատանքը»։

Թրամփին նաև հարցրել են՝ արդյոք կցանկանար Հեգսեթին նշանակել Թենեսիից ընտրված սենատոր Մարշա Բլեքբերնի փոխարեն, որը պետք է զբաղեցնի նահանգապետի պաշտոնը։ «Իրականում կարծում եմ՝ նա այդ պաշտոնում մեծ ժողովրդականություն կվայելի, բայց ես նման բանի մասին ընդհանրապես չեմ լսել», – ասել է Թրամփը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին, մեկնաբանելով պաշտպանության նախարարի պաշտոնում Հեգսեթի ապագայի վերաբերյալ տեղեկությունները, հայտարարել է, որ նախագահը «լիակատար վստահություն ունի Հեգսեթի նկատմամբ»։

Իր հայտարարության մեջ Քելլին նաև բարձր է գնահատել Իրանում և Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունները, ինչպես նաև Հեգսեթի ջանքերը՝ ուղղված Բայդենի վարչակազմի օրոք Պենտագոնում «բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) քաղաքականության ու արթնացած գաղափարախոսության» առաջնահերթության վերացմանը։

CNN-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարող է արդեն հաջորդ շաբաթ քվեարկել Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու հարցով։ Կենտուկիից ընտրված կոնգրեսական Թոմաս Մասին՝ Թրամփի հայտնի քննադատ հանրապետականներից մեկը, CNN-ին հայտնել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ Կոնգրեսի աշխատանքների վերսկսումից հետո նախաձեռնել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու քվեարկություն։ Հանրապետական կուսակցության մի քանի աղբյուրներ էլ հայտնել են, որ ակնկալում են՝ նախաձեռնությունը կընդունվի։

Հեգսեթը, որը Իրանի պատերազմի ակտիվ ջատագովներից էր, չափազանցված է ներկայացրել ԱՄՆ-ի՝ հակամարտությունում արագ և հեշտ հաղթանակ տանելու հնարավորությունները։ CNN-ի հետ զրույցում մի քանի հանրապետականներ, անանուն մնալու պայմանով, այսպես են բացատրել, թե ինչու է իրենց կուսակցության ներկայացուցիչների մի մասը այժմ շրջվում պաշտպանության նախարարի դեմ։

Նրանք Հեգսեթին մեղադրել են ռազմական գործողությունների ընդլայնման օգտին շարունակաբար հանդես գալու մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի շարունակական ռմբակոծությունները գրեթե չեն մոտեցրել երկրին հանձնվելուն։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի