Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել

Լուրեր

27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ՝ դատավորին վիրավորելու գործով։

Դատաքննությամբ հաստատված է համարվել, որ փաստաբանը, հանդես գալով քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանի կարգավիճակով, դատարան ներկայացված միջնորդությունների քննության առնչությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորելով դատավորին։

Դատարանի հաղորդագրությունը՝ ստորև․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունն՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։

Դատաքննությամբ հետազոտված՝ պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա.Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։

Հիմնական դատալսումների արդյունքներով՝ դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ»։

Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի օգոստոսի սկզբին, սակայն Սիրունյանն առաջին անգամ Քննչական կոմիտե է հրավիրվել հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը նրան մեղադրանք էր ներկայացվել և նախաքննության ավարտ հայտարարվել, որից հետո գործն ուղարկվել էր հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Այսպես՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ մարզերից մեկում «Քննչականի պետն է գործերի բաշխումն անում»:

«Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը: Ինքն ա որոշում՝ որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում քննում են»,- գրել էր Սիրունյանն ու ընդհանրական, առանց անուններ նշելու, այլ անպարկեշտ արտահայտություն արել դատավորի հասցեին։ Մեզ հայտնի էր դարձել նաև, որ դատավոր Սարգիս Հովհաննիսյանն էր հանդես եկել Սիրունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին գրություն ուղարկելով և, ըստ էության, համարելով, որ գրառումն իր մասին է։