Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեղադրվում է ֆեյսբուքյան գրառմամբ դատավորին վիրավորելու գործով․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեղադրվում է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորելու մեջ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով)»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի օգոստոսի սկզբին, սակայն Սիրունյանն առաջին անգամ Քննչական կոմիտե է հրավիրվել հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել և նախաքննության ավարտ հայտարարվել, որից հետո գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Այսպես՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ մարզերից մեկում «Քննչականի պետն է գործերի բաշխումն անում»:

«Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը: Ինքն ա որոշում՝ որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում քննում են»,- գրել է Սիրունյանն ու ընդհանրական, առանց անուններ նշելու, այլ անպարկեշտ արտահայտություն արել դատավորի հասցեին։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ դատավոր Սարգիս Հովհաննիսյանն է հանդես եկել Սիրունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին գրություն ուղարկելով և, ըստ էության, համարելով, որ գրառումն իր մասին է։

Միևնույն ժամանակ, դատավորը նշել է, որ տվյալ դեպքում Սիրունյանի գրառումներն ուղղված են եղել ոչ միայն անձնապես իր, այլ իր կողմից որպես դատարան հանդես եկած սուբյեկտի դեմ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման, այն է՝ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ գլխով սահմանված իրավակարգավորումների հաշվառմամբ գրավոր ընթացակարգով քննելու և լուծելու առնչությամբ։

Հաղորդումը ներկայացվել է օգոստոսի 6-ին։ Ստացվում է, որ միայն 2,5 ամիս քննությունից հետո են Սիրունյանին կանչել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, ապա մեղադրանք ներկայացրել։

Նշենք, որ մեկ այլ՝ դատական իշխանության ներկայացուցչի, քննիչների և դատախազների վերաբերյալ գրառման համար էլ հոկտեմբերի 16-ին քրեական հետապնդում է հարուցվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ, սակայն այս դեպքում փաստաբանի նկատմամբ, ի տարբերություն Սիրունյանի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Բացի այդ, Կոչուբաևի գործի քննությունը տևել է մոտ մեկ շաբաթ․ երեկ հայտնի դարձավ, որ գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։

Ստացվում է՝ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ հաղորդումը քննվել է շուրջ 2,5 ամիս և միայն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին մեծ աղմուկով ձերբակալվել ու կալանավորվել է Կոչուբաևը, և Քննչական կոմիտեն որոշել է քրեական հետապնդում հարուցել նաև Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ։

Արաքս Մամուլյան