Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը

Լուրեր

27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
Բոլորը

Ֆրանսիական France Football ամսագրի գլխավոր խմբագիր, «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ղեկավար Վենսան Գարսիան կարծիք է հայտնել, թե ինչու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը չի ստացել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքում 19-ամյա իսպանացին գրավել էր երրորդ տեղը, իսկ հաղթողի կոչումը նվաճել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը:

«Ենթադրում եմ, որ աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականում ձայները բաժանվել են Ռոդրիի և Լամին Յամալի միջև։ Կարծում եմ՝ քվեարկության ժամանակ Ռոդրին խլեց այն ձայների մի մասը, որոնք կարող էին Լամինին անցնել։ Իսպանացի խաղացողների քվեարկության արդյունքները որոշ չափով «մշուշոտ» էին, և աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը գործում էր որպես միասնական թիմ։ Հետևաբար, դժվար էր առանձնացնել որևէ անհատական նվաճում։

Լամին Յամալը դարձավ աշխարհի չեմպիոն, բայց խփեց ընդամենը մեկ գոլ և մրցաշարը սկսեց վնասվածքով։ Ժյուրիի անդամների համար բարդ էր ընտրել իսպանացի ֆուտբոլիստներից մեկին։

Ես քվեարկել էի մի խաղացողի օգտին, որը չհաղթեց, չնայած կարծում եմ, որ նա նույնպես արժանի էր մրցանակին, բայց դուք դա կիմանաք շաբաթ օրը։ Հարի Քե՞յնը. նախևառաջ, նա իսկապես հիանալի գոլահար է։ Ժյուրին, հավանաբար, զգաց, որ նա բոլոր թեկնածուների մեջ ցուցաբերեց որակների լավագույն համադրությունը»,- Վենսան Գարսիայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում Լամին Յամալը երրորդ տարին անընդմեջ ստացել էր տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։

Դավիթ Եղիազարյան