Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Բոլորը

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որը ֆրանսիական France Football ամսագիրն ամեն տարի հանձնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:

Այս տարի 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում նվաճել էր Գերմանիայի չեմպիոնի կոչումը, իսկ Անգլիայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նախորդ մրցաշրջանում Հարի Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 65 հանդիպման ու դարձել 73 գոլի հեղինակ։

Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակի» արժանացել էր Մայքլ Օուենը՝ պատվավոր մրցանակը ստանալով 2001 թվականին: «Բավարիայի» ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակին» նախորդ անգամ 1981 թվականին արժանացել էր Կարլ-Հայնց Ռումենիգեն:

«Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունում անգլիացին ստացել է նաև տարվա լավագույն հարձակվողի մրցանակը:

«Ոսկե գնդակի» քվեարկության լավագույն տասնյակում էին նաև Լամին Յամալը («Բարսելոնա», Իսպանիա), Կիլիան Մբապեն («Ռեալ», Ֆրանսիա), Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի», Արգենտինա), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ, Վրաստան), Մայքլ Օլիսեն («Բավարիա», Ֆրանսիա), Ռոդրին («Բարսելոնա», Իսպանիա) և Ֆաբիան Ռուիսը (ՊՍԺ, Իսպանիա):

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը գլխավորող Լուիս դե լա Ֆուենտեն։

Լավագույն դարպասապահ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» ներկայացուցիչ Ունայ Սիմոնը:

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը երրորդ տարին անընդմեջ ստացել է տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը:

Ակումբային ֆուտբոլում տարվա լավագույն թիմ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն:

Կանանց «Ոսկե գնդակին» արժանաել է «Լոնդոն Սիթի Լայոնեսիսի» իսպանացի կիսապաշտպան Ալեսյա Պուտելյասը։

«Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը կայացել է Լոնդոնում։ Առաջին անգամ France Football-ն արարաողությունը չի անցկացրել Փարիզում:

Դավիթ Եղիազարյան