Նաիրա Զոհրաբյանն՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

Լուրեր

20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
Բոլորը

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում ձևավորվող խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընդդիմությունից Ազգային ժողովի փոխնախագահի հնարավոր թեկնածուն Դուք եք: Կա՞ նման բան:

-Ես «Բարգավաճ Հայաստան» քաղաքական թիմի անդամ եմ, որտեղ կորոշի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կրկնում եմ՝ որտեղ կորոշի, որ կա իմ, իմ ծառայությունների կարիքը, ես կլինեմ այնտեղ: Հորդորում եմ բոլորին դադարեցնել յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո իմ անձի հետ կապված նման լուրեր շրջանառելը: Չի կարելի, ես հասկանում եմ՝ ինչի համար է այս ամենն արվում, ինչ նպատակով է արվում, և դրա իրական ենթատեքստը որն է:

-Ո՞րն է , տիկին Զոհրաբյան:

-Արդեն ասացի, նրանք, ովքեր դա դնում են շրջանառության մեջ, հասկացան ենթատեքստը:

-Եթե պարոն Ծառուկյանը, որոշի Դուք դեմ չե՞ք լինի զբաղեցնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

-Ես չեմ սիրում քննարկել հարցեր, որոնք քննարկված չեն կուսակցության քաղաքական խորհրդում: Ծառուկյանի ցանկացած որոշում ինձ համար կլինի ընդունելի, որովհետև մեկ բանում ես վստահ եմ՝ իր ցանկացած որոշում կլինի բացարձակ արդարացի:

-Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց՝ եթե բիզնեսն անցած ամիսների ընթացքում տարանջատվեր քաղաքականությունից, «Լուսավոր Հայաստանն» այսօր կլիներ խորհրդարան մտած ոչ թե երրորդ, այլ երկրորդ ուժը՝ նկատի ունենալով ձեր կուսակցությանն ու նրա առաջնորդին: Ինչպե՞ս կարձագանքեք:

-Ինձ զարմացնում է Էդմոն Մարուքյանի հետևողական նյարդային մտատանջությունը ԲՀԿ-ի հետ կապված: Հիմա եթե առաջնորդվենք Էդմոն Մարուքյանի տրամաբանությամբ, եթե ընտրություններին չմասնակցեր վարչապետի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, ապա մեծ էր հավանականությունը, որ Էդմոն Մարուքյանը կլիներ առաջինը: Սա աբսուրդ մոտեցում է: Նույն ոչ ադեկվատ տրամաբանությունը շարունակելով՝ պետք է ասեմ, որ երևի Սահմանադրական փոփոխություն անենք, որի մեջ ամրագրենք՝ ընտրություններին մասնակցելու բացառիկ իրավունք ունի «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ես կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը, որն իրեն համարում է «կլասիկ» քաղաքական գործիչ, պետք է հասկանա՝ իր այդօրինակ հայտարարությունները քաղաքական և քաղաքագիտական նոնսենս են:

-Ձեր թիմում կա՞ն արդեն քննարկումներ՝ ընդդիմադիր ո՞ւժ եք ձեզ հռչակելու, թե՞ ոչ:

-Մենք դեռ ժամանակ ունենք նման կարգի բոլոր քննարկումները քաղաքական խորհրդում անցկացնելու համար: Ես նման քննարկումներից տեղյակ չեմ:

-Ձեզ գոհացրե՞ց ընտրությունների արդյունքը:

-Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հեղափոխական իրավիճակներում արդյունքները պետք է լինեին այդպիսին կամ մոտավորապես այդպիսին:

Շողիկ Գալստյան