Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Քաղաքականություն
20.10.2026 | 13:58
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Տամբովի մարզի վրա։ Նահանգապետ Եվգենի Պերվիշևի խոսքով՝ ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ տուժածներ չկան, գրում է Meduza-ն։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը և Astra-ի OSINT նախագծի վերլուծաբանները կարծում են, որ անօդաչու սարքերը հարվածել են Միչուրինսկի շրջանում գտնվող «Նիկոլսկոյե» գծային արտադրական-դիսպետչերական կայանին (ЛПДС)։
«Նիկոլսկոյե»-ն «Դրուժբա» մայրուղային նավթամուղային համակարգի առանցքային օղակներից է։ Կայանն իրականացնում է նավթի և նավթամթերքի ընդունում, պահեստավորում, մղում և տարանցում։ Դրա թողունակությունը կազմում է օրական մինչև 300 հազար տոննա նավթ։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը 2025 թվականի ամռանն առնվազն երկու անգամ հարվածել են «Նիկոլսկոյե» կայանին։
Վերջին մի քանի ամիսներին ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը վառելիքային ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է դարձել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

