ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը

Լուրեր

16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:30
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի կազմակերպած՝ «Միասին՝ բոլորիս ձայնով» խորագրով միջոցառմանը։ Դրա ընթացքում երեխաներն ու ծնողները մասնակցել են խմբային աշխատանքների և ներկայացրել երաժշտական համարներ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ներառական հասարակության ձևավորման համար կարևոր է յուրաքանչյուր երեխայի ձայնը լսելի դարձնելն ու նրանց լիարժեք մասնակցության հնարավորություններ ապահովելը։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Միասին՝ բոլորիս ձայնով»՝ հանուն յուրաքանչյուր երեխայի խորագրով միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում երեխաներն ու ծնողները ներգրավվել են տարբեր խմբային աշխատանքներում, ինչպես նաև ներկայացրել փոքրիկ երաժշտական համարներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխաների ձայնը լսելի դարձնելը և նրանց լիարժեք մասնակցության հնարավորություններն ապահովելը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայմաններ են։

Պաշտպանը կարևորում է ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը»։