Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանը հինգշաբթի երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ արել հարվածներ հասցնել հութիներին։ Վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյաների՝ այս մասին հայտնել է Axios-ը, փոխանցում է France 24-ը։

Լրատվամիջոցի համաձայն՝ Թրամփը մերժել է այդ խնդրանքը, իսկ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ վարչակազմն այս պահին մռադիր չէ հութիների դեմ ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել։

Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնը գնալով ավելի է մտահոգված Եմենում արագ սրվող հակամարտության պատճառով և մեծացնում է Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը՝ միաժամանակ ձգտելով խուսափել անմիջական ռազմական միջամտությունից։ Նշվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հինգշաբթի մեկնել է Սաուդյան Արաբիա՝ անհապաղ համակարգման բանակցությունների համար։ Նշվում է նաև, որ վերջին շաբաթներին ԱՄՆ ռազմական և քաղաքացիական պաշտոնյաներն իրենց սաուդցի գործընկերներին հայտնել են, որ Թրամփի հանձնարարականն է՝ ամերիկյան ուժերի ուշադրությունը կենտրոնացնել Իրանի վրա և ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը՝ միաժամանակ խուսափելով ևս մեկ ռազմական ճակատ բացելուց։

Իսկ մինչ այդ, Եմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովում գտնվող առանցքային կղզի՝ ավարտին հասցնելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իրենց արշավը։ Այս մասին AFP-ին հայտնել են տեղական իշխանության ներկայացուցիչը և ականատեսները։

«Զինված հութիների մարտիկներ տեղափոխող նավակները հասել են Մայյուն կղզի այն բանից հետո, երբ կառավարական ուժերը երեկ լքել են այն»,- ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Փերիմ անունով հայտնի կղզին, որը նեղուցը բաժանում է երկու նավագնացության ուղիների։

Ականատեսներից մեկը հայտնել է, որ զինված մարդիկ «տեղակայվում են Բաբ էլ-Մանդեբի ափի երկայնքով և շրջում են ռազմական մեքենաներով»։

Եմենի կառավարության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Իրանի կողմից աջակցվող հութիները հասել են Եմենի Դհուբաբ քաղաք, որը գտնվում է Բաբ ալ-Մանդաբ նեղուցի վրա՝ Փերիմ կղզու դիմաց։ Դհուբաբի և Փերիմի  վերահսկողությունը կարևոր է նեղուցը գրավելու համար։Եմենի կառավարական ուժերը դուրս են եկել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզուց։ Այս մասին Reuters-ին հայտնել են Եմենի կառավարության երկու աղբյուրներ։

Միաժամանակ նաև  հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան երկու հարված է հասցրել ռազմավարական Մոխա քաղաքի օդանավակայանին, որն այժմ գտնվում է հութիների վերահսկողության տակ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 46,000 մարդ ստիպված է եղել լքել տներն այն բանից հետո, երբ անցած շաբաթ Եմենում վերսկսվել են Իրանի աջակցությունը վայելող հութիների և կառավարամետ ուժերի միջև մարտերը։

«Անցած շաբաթ մարտերի սրումից ի վեր Եմենում առնվազն 46,000 մարդ տեղահանվել է»,- ասվում է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, որտեղ նախազգուշացվում է, որ «այդ թիվը տագնապալի արագությամբ աճում է»։

Հիշեցնենք, որ Եմենի հութի ապստամբները նախօրեին վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափին գտնվող ռազմավարական նշանակության նավահանգստային Մոխա քաղաքի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի