Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալ Ռիհադի» նկատմամբ։
Դաշտի տերերի երկրորդ գոլը 43-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 26-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին։
«Ալ Ահլիի» կազմում անցկացրած 7 խաղում Էդուարդ Սպերցյանը դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: «Ալ Ահլին» 9 միավորով 5-րդ տեղում է։
Դավիթ Եղիազարյան
EDUARD SPERTSYAN 🇦🇲 ENCORE LUI ! ⚽️
— SPL 🇸🇦 (@ActuSPL) September 4, 2026
42’ | Al Ahli 2 - 0 Al Riyadh pic.twitter.com/Wjw0f7B3vx https://t.co/aQVTIJsbZ7

