US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/16 եզրափակիչ։
Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը չորս սեթում ուժեղ է գտնվել աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմից՝ 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2: Մրցախաղը տևել է 3 ժամ 20 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 97-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզին:
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Կառլոս Ալկարասն է:
Դավիթ Եղիազարյան

