Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման հետ կապված փաստաբանական խումբն ահազանգում է Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումների մասին: Ըստ պաշտպանների՝ ծանր հիվանդությունների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող անձը 24 ժամից ավելի զրկված է եղել սննդից և տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել են սեփական բնակարանից: Նախ տեղափոխել են քննչական մարմին, ներկայացրել մեղադրանքը, ապա տեղափոխել Հակակոռուպցիոն դատարան: Ըստ փաստաբանի՝ մինչև գիշերվա ժամը 3-ի կամ 4-ի սահմանները Խաչատրյանը գտնվել է դատարանում՝ շտապօգնության մեքենայի աշխատակիցների ուղեկցությամբ, պատգարակի վրա պառկած վիճակում:

Պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է նրան տեղափոխել բժշկական հաստատություն և դատական նիստը շարունակել առանց իր ներկայության, սակայն այդ միջնորդությունները մերժվել են:

Ըստ Սարգսյանի՝ առավոտյան ժամը 7:30-ից սկսած, Խաչատրյանը զրկված է եղել սնվելու և սանիտարական հարմարություններից օգտվելու հնարավորությունից:

«Գագիկ Խաչատրյանն ունի հենաշարժողական համակարգի հետ կապված հաշմանդամության կարգ, և նման անձինք պարտադիր պետք է օգտվեն հատուկ սահմանված հարմարություններից և մշտական խնամքի կարիք ունեն, ինչից նա զրկված էր այդ ողջ ընթացքում»,- նշել է փաստաբանը։

Ըստ պաշտպանի՝ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ուղղակի խախտում է (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում), իսկ տեղաշարժերի ժամանակ առաջացող սուր ցավերը հավասարազոր են խոշտանգման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան