Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հունիսին Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը անկայուն և չափազանց փխրուն էր։

«Մենք ողջունեցինք այս տարվա հունիսին իրանա-ամերիկյան հրադադարի մասին հուշագրի կնքումը, սակայն, ցավոք, հրադադարը անկայուն և չափազանց փխրուն էր», – ասել է Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպման սկզբում։

«Այս դժվարին ժամանակահատվածում մենք փորձում ենք ձեզ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Մենք այդ մասին զրուցել ենք, և անհրաժեշտ ապրանքներ ենք մատակարարում  ձեզ»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը համերաշխ է իր շահերը պաշտպանող իրանցիների հետ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել  Վլադիմիր Պուտինին՝ Իրանի դեմ պատերազմի և դրան հաջորդած պատժամիջոցների հարցում Մոսկվայի դիրքորոշման համար։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը միասին կարող են դիմակայել ԱՄՆ-ի, իր բնորոշմամբ, «միակողմանիությանը»։

«Մենք շնորհակալ ենք ձեր դիրքորոշման համար, որը Ռուսաստանը որդեգրել է պատերազմի, բոլոր հակամարտությունների և ԱՄՆ-ի պատժամիջոցների ժամանակ։ Դուք աջակցել եք մեզ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններում», – ընդգծել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Սա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, դրանք սովորական հարաբերություններ չեն», -հավելել է նա։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի