Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
Քաղաքականություն
31.08.2026 | 10:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհավորանքի տեքստը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասվում է ուղերձում:
Պուտինը նաև նշել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում:
«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայում», – եզրափակել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

