ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը

Լուրեր

30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտադրողների կողմից արտահանման արգելքը, փոխանցում է DW-ն։

«Որոշումն ընդունվել է ներքին վառելիքի շուկայում իրավիճակի կայունությունը պահպանելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի կառավարությունը հիշեցրել է, որ երկրից վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Վառելիքի անմիջական արտադրողների համար արգելքը սկզբում սահմանված էր մինչև օգոստոսի 31-ը, իսկ այժմ այն երկարաձգվել է ևս մեկ ամսով։

Հիշեցնենք՝ 2026 թվականի ամռանը Ռուսաստանը բախվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր վառելիքի ամենալուրջ դեֆիցիտին։ Դրա պատճառներից մեկը ռուսական նավթավերամշակման գործարանների և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների այլ օբյեկտների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակիացումն է։

Դեֆիցիտի հետևանքով Ռուսաստանի շրջանների մեծ մասում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել, իսկ բենզալցակայաններում պարբերաբար հերթեր են գոյանում։

Վառելիքի պակասի պայմաններում Ռուսաստանի իշխանությունները հուլիսի սկզբից սկսել են բենզին գնել այլ երկրներից, մասնավորապես՝ Բելառուսից և Հնդկաստանից։ Հնդկական վառելիքի առաջին խմբաքանակը Ռուսաստան է հասել օգոստոսի կեսերին։

Բացի այդ, հուլիսին Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է շրջանառության մեջ դնել «Եվրո-3» ստանդարտին համապատասխանող վառելիք, որը համարվում է ավելի հին բնապահպանական չափանիշ։

Օգոստոսի վերջին Ռուսաստանում բենզինի արտադրության ծավալը նվազել է մինչև ներքին սպառման մակարդակի մոտ 70 տոկոսը։ Reuters-ի տվյալներով՝ արտադրությունը հասել է մոտավորապես այն մակարդակին, որը գրանցվել էր հուլիսի սկզբին՝ վառելիքի ճգնաժամի առաջին ալիքի գագաթնակետին։

2026 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերը ավելի քան 70 անգամ հարձակվել են Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա։ Financial Times-ի հաշվարկներով՝ առնվազն 26 ձեռնարկություն շարքից դուրս է եկել։ Հուլիսի վերջի դրությամբ դրանցից միայն ութն էր ամբողջությամբ վերականգնել աշխատանքը, առնվազն 11-ը վերսկսել էին նավթի մասնակի վերամշակումը, իսկ յոթը շարունակում էին չաշխատել։