Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 13:25
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունը կլինի․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:16
Թումանյանը՝ Թումանյան համայնքում առաջադրված միակ թեկնածու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն
28.08.2026 | 13:07
Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները
28.08.2026 | 13:02
Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը
28.08.2026 | 12:56
Լեզվի կոմիտեի  ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահները վերանշանակվել են
28.08.2026 | 12:45
Վերանշանակում․ Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարներ
28.08.2026 | 12:34
Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին
28.08.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»
28.08.2026 | 12:14
Լավրովը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին // Պաշտոնյաներ կմեկնեն ԱՄՆ՝ TRIPP-ի հարցով բանակցությունների․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 12:11
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
28.08.2026 | 12:08
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
28.08.2026 | 12:06
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին․ գործը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024-ից, ներգրավված է 60 քննիչ․ Դավիթ Կոստանդյան
28.08.2026 | 12:01
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա
28.08.2026 | 11:55
Փաշինյանի որոշումներով Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, իսկ Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող
28.08.2026 | 11:46
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Յարոսլավլում գտնվող «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել են Astra-ն և ուկրաինական Exilenova+ ու Supernova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքները, գրում է Current time-ը։

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևն օգոստոսի 28-ի առավոտյան տեղի բնակիչներին տեղեկացրել է անօդաչու թռչող սարքերի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման նպատակով Յարոսլավլից Մոսկվայի ուղղությամբ ճանապարհը փակվել է երթևեկության համար։ Այս ճանապարհահատվածը սովորաբար փակվում է «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի վրա հարձակման ժամանակ։

Եվրաևը նաև նշել է, որ «անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Յարոսլավլում №98 և №28 մանկապարտեզները փակ են այցելությունների համար»։ Երեխաներն ուղարկվել են այլ նախադպրոցական հաստատություններ։

«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարանների մաս է կազմում և բազմիցս ենթարկվել է հարձակումների։ Գործարանի հզորությունը տարեկան կազմում է շուրջ 15 մլն տոննա նավթ։ Ձեռնարկությունն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և ռեակտիվ վառելիք։ Ուկրաինայի զինված ուժերը կարծում են, որ այն «կրիտիկական նշանակություն ունի» ռուսական բանակի լոգիստիկայի համար։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Սարատովի մարզի վրա։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է անօդաչուների հարձակման վտանգի մասին։ Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ Էնգելս քաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Supernova+-ը պնդում է, որ հարվածի թիրախը եղել է Էնգելսի ռազմական օդանավակայանը, որտեղ, հավանաբար, այրվում է Տու-95 ռմբակոծիչ-հրթիռակիրը։ Օդանավակայանի վրա հարձակման և օդանավի վնասման մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։

Մոսկվայի մարզի Պավլովսկի Պոսադ քաղաքում, ըստ Supernova+ և Exilenova+ ալիքների, գիշերը հրդեհ է բռնկվել «Մագնիտ» ցանցի սուպերմարկետում։ Ավելի վաղ այնտեղ պայթյունների մասին էր հաղորդվել։ Astra-ն գրել էր, որ քաղաքի վրա սև ծուխ է բարձրանում։

Ուկրաինացի զինվորականներն օգոստոսի լույս 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են նաև բռնակցված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի վրա։ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է Գերոյև Պոդվոդնիկով փողոցում գտնվող հինգհարկանի բնակելի շենքը։ Նրա խոսքով՝ շենքի պատուհանները կոտրվել են, վնասվել են պատշգամբները, բազմաթիվ բնակարաններում վնասվել են կահույքն ու պատերը։ Վերջին հարկում հրդեհ է բռնկվել։ 4 մարդ տուժել է։ Ռազվոժաևը նշել է, որ պայթյունի ալիքից վնասվել են նաև շենքի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երկու մասնաշենքերը և 15 ավտոմեքենա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի