Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով 8-րդ գումարման ԱԺ-ի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքին, վերլուծել է հասարակության մեջ բռնության մշակույթի արմատավորման պատճառները։ Ըստ նրա, դեպքը ոչ թե մասնավոր միջադեպ է, այլ հասարակության մեջ տարածված բռնության մշակույթի, հաղորդակցման ճգնաժամի և քաղաքական վերնախավի կողմից թելադրվող վարքագծային նորմերի դրսևորում։

«Եկեք մի հատ սենց վերլուծենք, թե ինչ է կատարվում ընդհանուր մշակույթի հետ… շփման մշակույթի մասին է խոսքը, որ մարդիկ իրենց պատկերացումներում կոմունիկացիան ուժի տիրույթում են դիտարկում։ Այսինքն՝ ով կարողանում է ուժ կիրառել, դա կլինի խոսքային բռնության մակարդակի, հետո արդեն անցնում է սեռական հայհոյանքների, հետո անցնում են ֆիզիկական բռնության։ Այսինքն՝ դա մշակույթի հստակ փոփոխություն է, որը թույլատրելի է դարձել հասարակության մեջ, և համատարած կոմունիկացիան այս հարթության վրա է տարվում։ Մարդիկ մոռացել են խոսել իրար հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, մարդիկ իսպառ միգուցե հետ են սովորել այն բարքերից, որոնք քիչ թե շատ քաղաքակիրթ հասարակություններում ընդունված են», – նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հասարակության լայն շերտերը նայում են էլիտաներին և ընդօրինակում նրանց վարքագիծը։ «Հասարակության հայացքը միտված է էլիտաներին։ Ի՞նչ են անում քաղաքական գործիչները, ինչպե՞ս են խոսում… Իրենք կրկնում են նույն այդպիսի կոնստրուկտները իրենց կյանքում, և կոմունիկացիան մեր դառնում է այդպիսի ցածր որակի, բռնության մշակույթի կրող»։

Անդրադառնալով զինված ուժերում տիրող իրավիճակին՝ իրավապաշտպանը նշել է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները նոր երևույթ չեն, սակայն 2018 թվականից հետո ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերն ավելացել են։ «10 թվականից մինչև 17 թվականը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաշվարկներով եղել է 299 մահվան դեպք բանակում։ 18 թվականից մինչև 25 թվականը, արդեն հեղափոխությունից հետո, ստացվում է 430։ Դա ի՞նչ է նշանակում՝ մենք չունենք նորմալ փոխադրամիջոցներ, մենք չունենք նորմալ առողջապահություն, մենք չունենք նորմալ զենքի հետ վարվելու մշակույթ… Այդ գողական բարքերը կան դեռ… Մտնում են, հայհոյանքով խոսում են զինվորների հետ։ Զինվորների դիսցիպլինան դիտարկում են, կներեք, քֆուրի տակ»։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ հասարակության մեջ առկա է արժեհամակարգային խոր ճգնաժամ։ Խոսելով քաղաքական դաշտի պատասխանատվության մասին՝ իրավապաշտպանը նշել է, որ վարքագծի բացասական մոդելը թելադրվում է վերևից, իսկ իշխանության համար «շարժիչ ուժ» է դառնում ավելի վատ արժեհամակարգ ունեցող ընդդիմությունը։ «Զգույշ եղեք ձեր խոսքից, որովհետև ձեզ լսում է ամբողջ հասարակությունը։ Ձեզ ընդօրինակում է ամբողջ հասարակությունը։ Այն մոդելը, որը դուք տալիս եք, ընդօրինակում է նաև ամբողջ հասարակությունը։ Իշխանության հիմնական շարժիչ ուժը ընդդիմությունն է։ Եթե ընդդիմության արժեհամակարգը էլ ավելի սարսափելի է կամ օգտագործած խոսույթը, մարդու իրավունքների հանդեպ զգայունությունը ավելի վատն է, քան իշխանությանը, դա կորցնում է։ Իշխանությունը պիտի ստանձնի պատասխանատվություն՝ բարձրացնելու նշաձողը»։

Իրավապաշտպանի կարծիքով՝ հասարակությունն այս պահին ոչ թե բռնության մթնոլորտի պատվիրատուն է, այլ մշտադիտարկող, որը կուտակում է էներգիա, և այն կարող է պայթյունների հանգեցնել։ «Մենք ունենում ենք պարբերաբար պոռթկումներ հասարակության մեջ։ Դա կսկսենք երրորդ հանրապետության ստեղծման 88 թվականի պոռթկումը… հետո 2008 թվականի… 2018 թվականի։ Այդ արժեքները բերեցին, հասցրին փոփոխության։ Այսինքն՝ հասարակությունը, այո՛, պատվիրատու է առաջընթացի, բայց հասարակությունը պետք է ունենա էներգիա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան