Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
Բոլորը

199 քրեական վարույթ, 81 մեղադրյալ, 193 անձի վերաբերյալ դատարան ուղարկված գործեր․ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները նախընտրական շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվում էին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններում։ 

Ընտրական ենթադրյալ հանցագործություններով նախաձեռնված վարույթների և դրանց շրջանակում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվն աննախադեպ է։ 

«Ընդհանուր 263 անձ է ձերբակալվել շուրջ 200 քրեական վարույթով, 287 անձի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել, 121 անձի նկատմամբ կա ընտրված անազատության հետ կապված խափանման միջոց՝ կալանք և տնային կալանք, իսկ 145-ի հետ կապված՝ այլընտրանքային խափանման միջոցներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը: 

Դատարան ուղարկված գործերից 36-ը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ին, 15-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 4-ը՝ «Հայաստան» դաշինքին և 1-ը՝ «Միասնության թևեր» կուսակցությանը․ այս թվերն աճում են ամենօրյա ռեժիմով։

«Կա, օրինակ, դեպք, երբ անձի մոտից 10,000 դոլար ենք հայտնաբերել, կա դեպք՝ մի քանի միլիոն ենք հայտնաբերել։ Մեքենայի միջից ենք հայտնաբերել. անձը, օրինակ, փախուստի է դիմել, մեքենան թողել է, հետո համապատասխան դատավարական ընթացակարգով այդ ավտոմեքենան պահպանվել է, խուզարկության թույլտվություն է եղել դատարանի տված, խուզարկվել է ներկայացուցչի ներկայությամբ և դա հայտնաբերվել է, հայտնաբերվել են նաև ցուցակներ»,- քրեական վարույթներից որոշակի մանրամասներ է ներկայացնում ՀԿԿ փոխնախագահը։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամենաբարձր ամբիոնից հայտարարում են՝ Կոմիտեի հաղորդագրություններին կից ձայնագրությունները մոնտաժված են, իրավապահ կառույցը դրանք հրապարակում է իշխանության հստակ հրահանգով։

«Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով այդ ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին։ Եթե դուք ժամանակ գտնեք և մեկ րոպե տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, կտեսնեք՝ այդտեղ կանխարգելման մասին չի խոսքը։ Այնտեղ կա թիրախավորում, կա անհարկի ընդգծում, կան շեշտադրումներ, կա միջամտություն քաղաքական գործունեությանը»,- ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման քննության ժամանակ նշում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Կոմիտեից հակադարձում են՝ կառույցն անկախ է, իսկ հաղորդագրություններում քաղաքական ուժի անվան հրապարակումը ոչ թե թիրախավորման, այլ կանխարգելիչ նշանակություն է ունեցել։

«Շատ անձինք հրաժարվում են ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ նախկինում ունեցած պայմանավորվածությունից Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը լսելուց հետո»,- ասում է Արմեն Ասատրյանը։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ քրեական որևէ վարույթ չկա իշխող ուժի ներկայացուցիչների մասով։ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը, օրինակ, նախընտրական շրջանում ավելի քան 11,5 միլիոն դրամի օգնություն է բաժանել թալինցիներին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ֆոտոխցիկ է նվիրել մի աղջկա։ 

«Բացարձակ քարոզարշավի հետ կապ չունի, և այս պրոցեսը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ քարոզարշավի ժամանակ պարզաբանել էր Ավինյանը։

Իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Ղումաշյանի դեպքում կառույցը համարել է, որ քարոզարշավի հետ կապ ունի։ Ձայնագրություն հրապարակվեց, որտեղ, ըստ ՀԿԿ-ի, նա ընտրողին հեռուստացույց է խոստացել նվիրել։ 

«Նախորդ տարվա ծնունդի նվերն էր, որը խոստացել եմ, սակայն մինչ օրս չեմ նվիրել»,- ասել էր Ղումաշյանը։

Ինչո՞ւ է Ղումաշյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, իսկ ՔՊ-ականներ Սափեյանը և Ավինյանը՝ ոչ․ իրավապահ կառույցը պատճառաբանում է՝ վարույթ չկա, դրա դեմ բողոքող՝ նույնպես։

«Կա համապատասխան վարութային ակտ, և այն չի բողոքարկվել: Այսինքն՝ կողմը համաձայն է եղել այն փաստերի և իրավական ակտի հիմնավորվածության, փաստարկվածության հետ, որը որ կա»,- նշում է ՀԿԿ փոխնախագահը:

Արդյո՞ք 9-րդ գումարման Աժ-ում ևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություններով խորհրդարան կգա ընդդիմադիր այս կամ այն պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, դեռևս պարզ չէ․ նորընտիր ԱԺ-ն անդրանիկ նիստը կգումարի այս կիրակի՝ օգոստոսի 2-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան