Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
Բոլորը

«Ինչպես այս մի տարվա բոլոր որոշումները, այս որոշումն էլ ինձ համար անակնկալ չէր, հարգարժան դատարան»,- անդրադառնալով իր նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդության մերժմանը, դատավոր Կարեն Ֆարխոյանին դիմեց Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք՝ դատարանը խափանման միջոցի փոփոխումը մերժեց՝ թույլատրելով օգոստոսի 2-ին կայանալիք ԱԺ անդրանիկ նիստին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին ներկայանալ ոստիկանների ուղեկցությամբ։ Այս հանգամանքը վրդովեցրեց Սարգսյանին։

«Մի հատ հետաքրքիր բան կա։ Հուլիսի 30-ին խափանման միջոցի հետ կապված նիստ կա, հլը 30-ին պիտի որոշենք, բայց Դուք արդեն ԱԺ նիստին մասնակցելու որոշում եք կայացրել, ասում եք՝ օգոստոսի 2-ին…ստացվում է՝ արդեն որոշումը կայացրել եք 30-ի համար: Ձեր բառերն եմ ասում. «Օգոստոսի 2-ին Սարգսյան Արթուրը կարող է պրոբացիայի ոստիկաններով գնալ Ազգային ժողով»: Դուք արդեն, որ դուրս եկաք միջանցք, արդեն 30-ի որոշումն էլ, հրամանն էլ եք ստացել։ Միանգամից հրապարակեք. օգոստոսի 2-ին ոստիկաններով կգնամ: Ինձ համար հետաքրքիր հարց է առաջացել. այս վեց ամիս է՝ ինչո՞ւ եք ոստիկաններին ինձ հետ բերում-տանում նիստի։ Եկեք էսպես անենք… Դե հիմա Ձեր ասածները… Գժի տեղ եք դրել… Հլը ամսի 30-ի նիստին Դուք արդեն որոշում եք կայացրել…»,- բարկացավ Սարգսյանը և ձեռքերն օդում թափ տալով լքեց նիստերի դահլիճը։

Մի քանի րոպե ապակեպատ դահլիճում բարձրախոսի ձայներն անջատվեցին, լրագրողների համար լսելի չեղավ, թե ինչ հայտարարություններ հաջորդեցին Սարգսյանի ելույթին։ Նիստն ավարտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։