AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար

Լուրեր

21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:32
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովն այսօր AliExpress-ին տուգանեց 550 միլիոն եվրոյով․ չինական առևտրային հսկան համապատասխան  ջանքեր չի գործադրել՝  առցանց հարթակում անօրինական, վտանգավոր և մեծածավալ կեղծված ապրանքների վաճառքը կանխելու համար։

AliExpress-ը  խախտել է  Եվրամիության «Թվային ծառայությունների մասին» օրենքը (Digital Services Act), որը պարտավորեցնում է միության տարածքում գործունեություն ծավալող առցանց հարթակներին, որոնողական համակարգերին ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը։  Ընկերությունը ԵՄ-ում ամսական 104,3 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր ունի։

Եվրահանձնաժողովը AliExpress-ի նկատմամբ պաշտոնական վարույթ էր սկսել դեռևս 2024 թվականի մարտին:  Հանձնաժողովի իրականացրած հետաքննությունը պարզել է, որ AliExpress-ը համակարգված կերպով թերացել է ռիսկերի գնահատման հարցում: Ընկերությունը ոչ միայն գերագնահատել է սեփական ավտոմատացված համակարգերի արդյունավետությունը, այլև չի ապահովել բավարար քանակով անձնակազմ՝ միլիոնավոր ապրանքների հոսքը վերահսկելու համար:

Անօրինական խաղալիքները, վտանգավոր կոսմետիկան և կեղծված ապրանքները հարթակում հայտնաբերվելուց հետո էլ շաբաթներ շարունակ մնացել են հասանելի:

AliExpress-ը պատշաճ կերպով չի կիրառել սեփական պատժամիջոցների քաղաքականությունը, և խախտումներ թույլ տված վաճառողները հեշտությամբ շարունակել են իրենց գործունեությունը:

Ավելին, հարթակի գովազդային և առաջարկությունների ալգորիթմները, փոխանակ սահմանափակելու անօրինական բովանդակությունը, հաճախ հենց իրենք են օգտատերերին առաջարկել կասկածելի ու կեղծված ապրանքներ՝ նախքան դրանց հեռացումը:

Մեկ այլ լուրջ խնդիր է ապրանքների միտումնավոր սխալ դասակարգումը (mis-categorisation): Չարամիտ վաճառողները շրջանցել են ստուգումները՝ կեղծ ապրանքները տեղադրելով ավելի թույլ վերահսկողություն ունեցող կատեգորիաներում, իսկ AliExpress-ի թույլ վերահսկողական համակարգը չի կարողացել կանխել դա:

Տուգանքի չափը որոշելիս  Եվրոպական հանձնաժողովը հաշվի է առել խախտումների ծանրությունը, որոնք շարունակվել են առնվազն մինչև 2025 թվականի հունիսը: Սակայն որոշակիորեն մեղմացնող հանգամանք է դիտարկվել այն փաստը, որ Թվային ծառայությունների մասին ակտը դեռևս նոր օրենսդրական գործիք է: Այն ուժի մեջ է  2024թ  փետրվարից։

AliExpress-ը Եվրահանձնաժողովին մինչև 2026 թվականի հոկտեմբերի 20-ը  պետք է ներկայացնի իրավիճակի շտկման հստակ գործողությունների ծրագիր: Եթե ընկերությունը չկատարի այս պահանջը, նրան սպառնում են նոր տուգանքներ:

Թեև այս  տուգանքը «ռեկորդային» է՝  Temu-ի (200 մլն եվրո) և X-ի (120 մլն եվրո) տուգանքների համեմատ, բայց  այն կազմում էր AliExpress-ի մայր ընկերության՝ Alibaba-ի՝ անցյալ տարվա 122 միլիարդ եվրո հասույթի 1%-ից պակասը։ «Թվային ծառայությունների մասին» օրենքի  համաձայն ընկերությունը կարող էր տուգանվել իր գլոբալ տարեկան հասույթի առավելագույնը 6%-ի չափով։

Temu-ն տուգանվել էր մայիսին՝ անօրինական և վտանգավոր ապրանքների վաճառքը չկանխելու, իսկ X-ը՝ օգտատերերի իրավունքների խախտումների համար։

Կարինե Ասատրյան

Բրյուսել