Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, կայքերն անջատում են․ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ, գրում է DW-ն։

Քչերը գիտեն PHP ծրագրավորման լեզվի մասին, սակայն դրա նշանակությունը համաշխարհային մակարդակով հսկայական է։ Դրանով է աշխատում համացանցի զգալի մասը՝ պարզ բլոգներից և լրատվական պորտալներից մինչև բարդ առցանց խանութներ և բովանդակության կառավարման համակարգեր, ինչպիսին է WordPress-ը։

Վերջերս հայտնաբերված խոցելիությունը չարագործներին հնարավորություն է տալիս առանց նույնականացման՝ սերվերներում վնասակար կոդ գործարկել, վերահսկողություն հաստատել կայքերի նկատմամբ և գողանալ տվյալներ, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Տեղեկատվական անվտանգության Huntress ընկերությունը, Համակարգչային միջադեպերին արձագանքման դաշնային խումբը (CERT), ինչպես նաև PHP-ի անվտանգության պաշտոնական խումբը հաղորդում են, որ խոսքը լուրջ արտակարգ իրավիճակի մասին է, որը ստիպում է ամբողջ աշխարհում կայքերի օպերատորներին անհապաղ օպերատիվ միջոցներ ձեռնարկել։

Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գերատեսչությունը նախազգուշացրել է, որ լայնածավալ հարձակումները կարող են սկսվել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Այսպես, Մայնցում ժամանակավորապես անջատել են քաղաքի պաշտոնական պորտալը և մի քանի առցանց ծառայություններ։ Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև Գերմանիայի որոշ պետական գերատեսչություններ, համալսարաններ և հիվանդանոցներ։

Մշակողներն արդեն թողարկել են PHP-ի փոխված տարբերակները՝ 8.5.12, 8.4.27, 8.3.36 և 8.2.35։ Կայքերի սեփականատերերին խորհուրդ է տրվում անհապաղ տեղադրել թարմացումները։ Նշվում է, որ սովորական օգտատերերի համար ուղղակի հանձնարարականներ չկան, սակայն հնարավոր են ծառայությունների աշխատանքի խափանումներ և չպաշտպանված կայքերից տվյալների արտահոսք:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի