Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
Տնտեսություն
21.10.2026 | 19:14
Հայաստանից Եվրամիության անդամ երկրներ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 51%-ով՝ 475 միլիոն դոլարից հասնելով 717 միլիոն դոլարի։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Արտահանման ամենամեծ աճն արձանագրվել է Բուլղարիայի ուղղությամբ՝ 4,9 անգամ։ Մալթա արտահանումն աճել է 4,8 անգամ, Ավստրիա՝ 3,1 անգամ, Լեհաստան՝ 3 անգամ, Էստոնիա՝ 2,8 անգամ, Սլովենիա՝ 2,7 անգամ, Ֆինլանդիա՝ 2,5 անգամ, Լիտվա՝ 2,4 անգամ, Կիպրոս՝ 2,2 անգամ, Իսպանիա՝ 2,1 անգամ։
Արտահանման աճ է գրանցվել նաև ԵՄ մի շարք այլ երկրներ։ Չեխիա արտահանումն ավելացել է 80,4%-ով, Խորվաթիա՝ 71,3%-ով, Բելգիա՝ 40,6%-ով, Իռլանդիա՝ 34,6%-ով, Իտալիա՝ 31,6%-ով, Հունգարիա՝ 31%-ով, Լատվիա՝ 10,9%-ով, Ռումինիա՝ 3,6%-ով, Դանիա՝ 1,4%-ով։
Միաժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ մի քանի երկրներում։ Պորտուգալիա արտահանումը կրճատվել է 32,8%-ով, Լյուքսեմբուրգ՝ 32,3%-ով, Նիդերլանդներ՝ 13,7%-ով, Հունաստան՝ 10,6%-ով, Գերմանիա՝ 7,6%-ով, Ֆրանսիա՝ 1,6%-ով, Սլովակիա՝ 1,4%-ով։


