Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում իրականացվող գծանշումների գործընթացը չխոչընդոտելու համար Երևանի քաղաքապետարանը խնդրում է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21:00-07:00-ն, մեքենա չկայանել:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

