500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
Բոլորը

Ութ տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանը պնդում է՝ իր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը 500 հազար դոլար է վերցրել, սակայն պատշաճ պաշտպանություն չի իրականացրել։

«Մոտ մի 320 հազար դոլար՝ մի տարվա մեջ, 2017 թվի վերջից մինչև 2018 թվի վերջը, փող ենք տալիս։ Ասում է՝ «իրա գործը աֆեկտ է, ես վեց տարուց Թելմանին հանում եմ դատարանի դահլիճից, մնացած փողն էլ տուն գալուց հետո կտաք»։ Այդպես պայմանավորվում ենք»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է Քալաշյանը։

Պայմանավորվելուց հետո փաստաբան Կրոմվել Գրիգորյանը ստանձնել է նրա պաշտպանությունը, աղմկահարույց գործի քննությունը տևել է 7 տարի։ Քալաշյանի խոսքով՝ չնայած գումարի մյուս մասը գործի ավարտին տալու պայմանավորվածությանը՝ այդ ընթացքում փաստաբանն իրենից գումար է պահանջել արդեն այն ժամանակ, երբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։

«Գալիս է այնտեղ, ասում է՝ «Թելման ջան, պիտի այդ փողերը՝ մնացած փողը, երբ ուզեմ, ինչքան ուզեմ՝ պիտի տաս»։ 70 հազար դոլար իրեն պարտք էր մնացել, որ պիտի դուրս գայի՝ տայի։ Այդ 70 հազար դոլարը կուրսով հաշվեց 33 միլիոն 600 հազար դրամ եղավ, ութ-ինը վկա ունեմ,ձայնագրություններ ունեմ, ասեց՝ «չտաս՝ չի լինի»։ Ես էլ հանեցի այդ 33 միլիոն 600 հազարը մաս-մաս տվեցի տասը օրվա մեջ։ Տարավ ու հիմա ես ցմահ եմ դատապարտվել»,- ասում է Քալաշյանը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին․ ըստ դատապարտյալի՝ բարեկամն իրենից մի քանի ամսով 100 հազար դոլար գումար է պարտքով վերցրել, սակայն տարիներ շարունակ այդպես էլ չի վերադարձրել։

«Oգոստոսի 5-ին պետք է աղջիկ երեխուս ուղարկեի Եվրոպա վիրահատության։ Ես էլ օգոստոսի 1-ին զանգում եմ ասում՝ «ա՛յ տղա, փողերս ի՞նչ եղավ, երեխուս պիտի վիրահատեմ այսինչ օրը»։ Քալաշյանն ասում է՝ ի պատասխան՝ ընտանիքի հասցեին հայհոյանքներ է ստացել, ինչից հետո, իր բնութագրմամբ, «արյունը գլխին է տվել»։ 

«Աֆեկտի տակ եմ եղել, հոգեկան խիստ հուզմունքի տակ։ Այդ սպանվածների հետ ես ո՛չ կապ եմ ունեցել, ո՛չ թշնամանք, ո՛չ պարտք ու պահանջ, երեք հոգուն չեմ էլ ճանաչել։ Ես եղել եմ հոգեկան խիստ հուզմունքի տակ»,- արարքը պատճառաբանում է դատապարտյալը։

Քալաշյանն ասում է՝ փաստաբանն իրեն հավաստիացրել է, որ դատարանում կկարողանա ապացուցել, որ արարքը կատարել է «աֆեկտի» ազդեցության տակ։ 

«Ես իմ փողերն եմ ուզում։ Ես ունեմ հիվանդ երեխա, հիվանդ կին։ Իմ անասունները այդ 33 միլիոն 600 հազարի համար ծախեցի տվեցի, որ դուրս գամ իմ ազատության համար, իմ հիվանդ երեխեքին կաշխատեմ, կպահեմ։ Հիմա ես մի կոպեկ չունեմ, բա այս երեխեքին ինչո՞վ պահեմ։ Ինձի ցմահ տվել եք, գոնե էդ երեխեքին չսպանեք»,- նշում է դատապարտյալը։

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, սակայն, կտրուկ հերքում է, թե որևէ խոստում է տվել Թելման Քալաշյանին։

«Թելման Քալաշյանին փոխանցեք, որ Գրիգորյանը այն փաստաբանն է, որ ոչ մեկին 1985 թվականից մինչև այսօր ոչ մի խոստում չի տվել: Ես իրան բազմիցս ասել եմ՝ «Թելման, ես չեմ խոստանում, նման բան չի եղել», ասում է՝ «դե իմ բարեկամներին ես խոստացել»: Բարեկամների հետ էլ ունեմ ձայնագրություններ, իր հետ էլ․ ինչ գումար վերցվել է՝ պաշտպանության համար է վերցվել, ոչ թե խոստումներ տալու համար»,- շեշտում է փաստաբանը: 

Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Քալաշյանը նրան 500 հազար դոլար է վճարել, Գրիգորյանը կտրուկ արձագանքեց՝ «դա արդեն Ձեզ չի վերաբերում», զուգահեռ հայտարարելով, որ դատաքննության ամբողջ ընթացքում պատշաճ պաշտպանություն է իրականացրել, 560 էջ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Նախաքննության փուլում, դատաքննության փուլում, Վերաքննիչ դատարանում խախտումները բազմաթիվ են: Եթե իմ բողոքի քննությունը իրականացվեր ամբողջ ծավալով, ես ենթադրում եմ, որ գործը գոնե կբեկանվեր կամ կուղարկվեր նոր քննության»,- ասում է փաստաբան Գրիգորյանը:

Եթե Թելման Քալաշյանի բուն քրեական գործն ամբողջությամբ ավարտված է, ապա փաստաբանի հետ կապված գործը դեռևս նախաքննության փուլում է․ Քալաշյանն այս տարեսկզբին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Ինձ տուժող են ճանաչել։ Մի անգամ տարել հարցաքննել են, մի քանի վկա են կանչել, էլի երկու հոգի վկա դեռ չեն կանչել, ու այդպես ձգձգում են»,- նշում է Քալաշյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին՝ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով․ Թելման Քալաշյանը տուժող է ճանաչվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան