Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը

Լուրեր

25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը
Լեհաստանի ուժային կառույցները չնշված «միջոցներ» են ձեռնարկել այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին կասկածելի ակտիվություն է նկատվել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ դա թույլ է տվել կանխել հնարավոր սադրանքը, հայտնում է Bloomberg-ը։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից առաջ հեռուստատեսային ելույթի ժամանակ, գրում է The Insider-ը։

Տուսկի պատմելով՝ կեսգիշերից կարճ ժամանակ անց սահմանապահ ծառայության աշխատակիցները սահմանի մոտ անսովոր տեղաշարժ են արձանագրել, այդ թվում՝ լապտերներով մարդկանց։ Լեհաստանի վարչապետն ասել է. «Մենք արագորեն մոբիլիզացրել ենք անհրաժեշտ ուժերն ու միջոցները և կարողացել կանխել սադրանքի ցանկացած փորձ, եթե նման մտադրություններ եղել են»։

Այս միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լեհաստանը հատուկ գործողության շրջանակում ուժեղացրել է Կալինինգրադի մարզի հետ սահմանի պահպանությունը՝ այնտեղ ուղարկելով ոստիկանության և այլ ծառայությունների լրացուցիչ ուժեր։ Տուսկի խոսքով՝ այդ միջոցները ձեռնարկվել են ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների նախազգուշացումներից հետո, որոնք վերաբերում էին Լեհաստանի դեմ թշնամական գործողությունների, այդ թվում՝ հնարավոր զինված ներխուժումների վտանգին։

Նշվում է, որ Լեհաստանն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Ռուսաստանի հիբրիդային ակտիվության աճող մտահոգությունների ֆոնին։ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Ուկրաինայի դեմ։ Լեհաստանի կառավարությունը բազմիցս նախազգուշացրել է, որ երկիրը, որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի առանցքային անդամ, կարող է բախվել իր պաշտպանունակությունն ու հատուկ ծառայությունները փորձության ենթարկելու փորձերի։ Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։

Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը RMF FM ռադիոկայանին հայտնել է, որ նախօրեին Վարմիա-Մազուրի և Պոդլյասկի վոյևոդությունների սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է սկսվել։ Դրան մասնակցում են ոստիկանությունը, բանակը, սահմանապահները, հատուկ ծառայություններն ու հակաահաբեկչական ստորաբաժանումները։