Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում

Լուրեր

03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կորեան և Թուրքիան երեքշաբթի Սեուլում երկու երկրների առաջնորդների միջև կայացած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այցով գտնվում է Հարավային Կորեայում, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը, որոնք հիմնվում են ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի վրա, «ավելի կխորացնեն այդ համագործակցությունը»։

2025 թվականի նոյեմբերին ստորագրված հուշագիրը հիմք է ստեղծել Թուրքիայի Սինոփ քաղաքում նախատեսվող ատոմակայանի նախագծի շուրջ համագործակցության համար։ Այդ նախագծին մասնակցելու նպատակով հետաքրքրություն են ցուցաբերում հարավկորեական ընկերությունները։

Երկու կողմերը համաձայնել են, որ «Թուրքիայի Սինոպ ատոմակայանի նախագծի շուրջ համագործակցությունը սահուն է ընթանում», ասել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը։ Նա հավելել է, որ երեքշաբթի ստորագրվել է ևս մեկ փոխըմբռնման հուշագիր՝ «միջուկային էներգետիկայի նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ՝ հարավկորեական ընկերությունների մասնակցությանը աջակցելու համար»։

Պաշտպանության ոլորտում Լին ասել է, որ երկու երկրները համաձայնել են «խորացնել պաշտպանական համագործակցությունը՝ ընդլայնելով համատեղ արտադրությունը և տեխնոլոգիական համագործակցությունը, միաժամանակ ուսումնասիրելով երկու երկրների ընկերությունների համար երրորդ երկրների շուկաներ համատեղ մուտք գործելու հնարավորությունները», առանց մանրամասնելու։

Էրդողանը, նշելով կիսահաղորդիչների և տեխնոլոգիական այլ ոլորտներում Հարավային Կորեայի փորձի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրվածությունը, առանձնացրել է պաշտպանական ոլորտը՝ որպես մի ուղղություն, որտեղ « ռազմավարական գործընկերությունն արդեն շոշափելի արդյունքներ է տվել»։

«Նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք ընդգծել ենք հաջողված համատեղ նախագծերի թիվն ավելացնելու անհրաժեշտությունը»,– ասել է Էրդողանը։ Նա անցյալ տարի միջուկային էներգետիկայի ոլորտում ձեռք բերված համաձայնագիրն անվանել է «այդ ուղղությամբ  համագործակցության կարևոր հիմք»։

Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև երկկողմ առևտրի ծավալը, որի հիմքում 2013 թվականին ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրն է, անցյալ տարի հասել է ռեկորդային՝ 10,7 միլիարդ դոլարի։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի