Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը հայկական ապրանքների համար եվրոպական շուկան բացելու վերաբերյալ։ Նա նշել է, որ սա Հայաստանի համար լուրջ հնարավորություն է՝ դիվերսիֆիկացնելու իր արտահանումը և մեղմելու Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը։

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի քաղաքական հայտարարությանը՝ Ավետյանը պարզաբանել է, որ նախատեսվում է Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ, ինչը թույլ կտա հայկական ապրանքների մոտ 80%-ն արտահանել ԵՄ առանց մաքսատուրքերի։

«Խոսքը շատ լայն ապրանքատեսականու մասին է, GSP+ համակարգում ներառված գրեթե բոլոր ապրանքներն են ներառված այս նախագծի մեջ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գրեթե 99%-ը։ Նախկինում GSP+-ի մեջ գյուղատնտեսական ապրանքներ ներառված չէին։ Սա ենթադրում է առանց մաքսի առևտուր Եվրամիության անդամ երկրների հետ։ Այսինքն՝ տնտեսվարողները որևէ ցանկում ներառված ապրանքների արտահանման պարագայում մաքսատուրք չեն վճարելու»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս քայլը կնպաստի արտահանման դիվերսիֆիկացմանը, իսկ տնտեսվարողները խնայված գումարները կկարողանան ուղղել ներդրումների, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման և արտադրության ստանդարտների բարելավմանը։ Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը կկայացվի աշնանը։

Ավետյանն ընդգծել է, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է տնտեսվարողներին աջակցելու ուղղությամբ՝ փոխհատուցելով նոր շուկաներ մուտք գործելու հետ կապված լոգիստիկ ծախսերի մի մասը։

«Մենք, հասկանալով, որ դիվերսիֆիկացումը ենթադրում է լոգիստիկ հավելյալ ծախսեր, հանձնառություն վերցրինք, որպեսզի այդ ծախսերի որոշակի մասի փոխհատուցումը որպես կառավարություն տրամադրենք մասնավոր հատվածին, դրանով հնարավորություն տալով մասնավոր հատվածին ավելի մրցունակ գին առաջարկել Եվրամիության շուկային, ծոցի երկրներին կամ այլ շուկաներին»,- ասել է նա։

Կառավարությունը նաև քննարկում է թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների օդային փոխադրման՝ «էյր-կարգոյի» ծախսերի փոխհատուցման նախագիծ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ փոխնախարարը նշել է, որ թեև կառավարությունը գերադասում է ունենալ բալանսավորված տնտեսական հարաբերություններ, այնուամենայնիվ, արտահանման դիվերսիֆիկացումը մնում է առաջնահերթություն։

«Կառավարությունը նման նպատակ չի դրել իր առջև՝ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները եվրամիության շուկաներով փոխարինել։ Մեր առջև դրված նպատակը առևտրի դիվերսիֆիկացումն է, և դա չի նշանակում մեկ շուկան փոխարինել մեկ այլ շուկայով»,- պարզաբանել է Ավետյանը։

Նա հավելել է, որ արտահանման վերաուղղորդումն արդեն տեղի է ունենում դեպի Ծոցի երկրներ, Կենտրոնական Ասիա և ԵՄ անդամ երկրներ։

Անուշիկ Ավետյանը վերահաստատել է, որ Հայաստանը, չնայած ԵՄ հետ մերձեցմանը, այս պահին չի քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։

«Ես վերահաստատում եմ այն հայտարարությունները, որ Հայաստանն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ հարց իր առջև դրված չունի»,- ընդգծել է նա։

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները կլուծվեն բանակցությունների միջոցով՝ նշելով, որ «Հայաստանը կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, և հայկական ապրանքն իր ուրույն տեղն ունի ռուսական շուկայում»։

Խոսելով ԵՄ-ից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին՝ նա նշել է, որ 2026 թվականի մարտին Հայաստանը ԵՄ-ից ստացել է շուրջ 90 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն, որի մի մասն ուղղվելու է հենց արտահանման դիվերսիֆիկացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան