25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ կգնի արհեստական բանականության ոլորտի զարգացման համար։ Համապատասխան նախագիծը ներառված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել 957,9 մլն դրամ՝ շուրջ 2,6 մլն դոլար՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների՝ գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռքբերման նպատակով։

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարանի ստեղծման շրջանակում։ Ծառայությունների ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից, որի հետ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր է կնքել 2026 թվականի ապրիլի 17-ին։

«Ֆայրբըրդ ԷյԱյ»-ն արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը տրամադրում է մեծածավալ GPU հաշվողական ռեսուրսներ՝ արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման, գործարկման և գիտական հետազոտությունների համար։
Ընկերությունը նախատեսում է 2026 թվականին գործարկել կովկասյան տարածաշրջանի առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը, որը կաշխատի ամերիկյան NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։

Կառավարությունը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից ձեռք կբերի 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 181 GPU/ժամ ռեսուրս։

Նախագծով նախատեսվում է 957.9 մլն դրամը վերաբաշխել ԲՏԱ նախարարության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետական աջակցության ծրագրից և ուղղել նոր միջոցառման՝ «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների /գրաֆիկական պրոցեսորների/ հզորության ձեռքբերում» իրականացմանը։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված NVIDIA-ի առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այն հնարավորություն կտա բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ տրամադրել արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և ներդրման համար։

Ռեսուրսները նախատեսվում է հասանելի դարձնել ոչ միայն պետական մարմիններին, այլև գիտահետազոտական կենտրոններին, համալսարաններին, ստարտափներին, մասնագետներին և այլ շահառուների։

Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ մի շարք դիտարկումներ է ներկայացրել։ Գերատեսչությունը նշել է, որ նախատեսվող 957.9 մլն դրամի վերաբաշխումը գերազանցում է ԲՏԱ նախարարության ծրագրերի համար սահմանված 2 տոկոս սահմանաչափը։ Ներառյալ նախկին վերաբաշխումները՝ այն կազմում է շուրջ 4.1 տոկոս։

Ֆինանսների նախարարության առաջարկներից մեկը վերաբերում էր նաև ծրագրի արդյունքային ցուցանիշներին։ Գերատեսչությունը նշել է, որ միայն «կնքված պայմանագրերի քանակը» բավարար չափով չի արտահայտում ծրագրի իրական արդյունքը, քանի որ չի ցույց տալիս ձեռք բերվող հաշվարկային հզորությունների ծավալը։

Ըստ նախագծի հեղինակների՝ դիտարկումներն ընդունվել են, փաստաթղթում կատարվել են համապատասխան փոփոխություններ։

Ծրագրի ընդունումը, ըստ հիմնավորման, լրացուցիչ ծախսեր չի առաջացնի պետական բյուջեի համար, քանի որ գումարը վերաբաշխվում է արդեն նախատեսված միջոցների հաշվին։

Արփի Հակոբյան