Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:51
Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին
14.07.2026 | 20:42
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության արդեն նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի եթերում խոսել է կուսակցությունից հեռանալու պատճառների, ընդդիմության սխալների և իր քաղաքական ապագայի մասին։

Խաժակյանի խոսքով՝ կուսակցությունից դուրս գալու որոշման հիմքում 2026 թվականի ԱԺ ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ի մասնակցության ձևաչափի շուրջ տարաձայնությունն էր։ Նա նշեց, որ քննարկումը հանգուցալուծվել է դեռևս նախընտրական շրջանում։

«Երբ հասկանալի էր, որ պետք է «Լուսավոր Հայաստան»-ը, ըստ էության, կա՛մ առանձին մասնակցի, կա՛մ չմասնակցի, ես կուսակցությանը ծանուցեցի այն մասին, որ նախընտրում եմ չմասնակցել այդ ֆորմատով և դադարեցնել իմ անդամությունը կուսակցությանը։ Դա այն պատճառով էր, որ մենք երկու տարի խոսել ենք նրա մասին, որ պետք է ընդդիմադիր դաշինք ձևավորելուն միտված քայլեր իրականացնենք, և դա իրականացրել ենք։ Տարբեր պատճառներով տարբեր ձևաչափեր չեն ստացվել, թեպետ ես կարծում եմ, որ հնարավորություն կար այլ ձևաչափով մասնակցելու»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ կուսակցության ռեսուրսները բավարար չէին առանձին լավ արդյունք գրանցելու համար։

Նա նշեց, որ թիմի մոտ տեսել է մասնակցության խանդավառություն և անընդունելի է համարել փորձել համոզել նրանց չմասնակցել․ «Երբ կա խանդավառություն և համոզմունք, որ հնարավոր է լավ արդյունք գրանցել, անշնորհակալ գործ կլիներ, եթե ես շարունակեի պնդել, որ ճիշտը չմասնակցությունն է»։

Խաժակյանն ԱԺ ընտրությունների արդյունքը որակեց կուսակցության երրորդ անհաջողությունը։ 

«Կա՛մ պետք է էական վերանայումներ իրականացվեին, կա՛մ յուրաքանչյուր հաջորդ անգամ պետք է լիներ նույն արդյունքը։ Մենք կրկնում էինք նույն գործողությունը և չգիտեի՝ ինչո՞ւ պետք է ակնկալեինք, որ արդյունքն այլ լիներ։ Ի վերջո, փոփոխության կամ մոտեցումների վերանայման գաղափարը, որը կար իմ մեջ, չկիսվեց շատերի կողմից, և ես հասկացա, որ իմ դերակատարումը ես այդտեղ չեմ տեսնում»,- ասաց նա։

Անդրադառնալով իր ապագա քաղաքական գործունեությանը՝ Դավիթ Խաժակյանը շեշտեց 2028 թվականի Երևանի ավագանու ընտրությունների կարևորությունը։

«2028 թվականի քաղաքային սպասվող ընտրություններն ինձ համար կարևոր հանգրվան են։ Ես կարծում եմ, որ լինելու են շատ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ հին կլինեն, նոր կլինեն, ովքեր և՛ տարիքով, և՛ աշխարհայացքով ինձ շատ ավելի մոտ կլինեն և հոգեհարազատ, և ովքեր չեն համարի, որ ընտրություններին պետք է մասնակցել պարզապես սեփական կուսակցության ցուցակով՝ սեփական կուսակցության դերը ընդգծելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ եղած ավանդական ուժերի հետ համագործակցություն չի փնտրում։

Նրա խոսքով՝ 2026-ի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր դաշինքներն իրական համախմբում չէին, այլ կուսակցական ցուցակներ էին․ «Ես չեմ էլ տեսնում, որ մոտեցումների փոփոխություն կա այս իմաստով»։ Խաժակյանը նպատակ է դրել 2028-ին ձևավորել նոր համախմբում, որի երկու հիմնական խնդիրն է լինելու՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում չպետք է ունենա իշխանություն և պետք է լուծվեն բոլոր այն քաղաքային խնդիրները, որոնք հետհեղափոխական շրջանում չեն լուծվել։

Խաժակյանը քննադատեց իշխանության կողմից որդեգրված խաղի կանոնները՝ դրանք համարելով ոչ իրավական և ոչ ժողովրդավարական։ Նա ընդգծեց, որ իշխանությունը, գնալով երրորդ ժամկետին, այլևս չի ձևանում, թե ժողովրդավարության բաստիոն է։

«Այն, ինչ հիմա անում է իշխանությունը, ձևավորում է խաղի այնպիսի կանոններ, որոնք կիրառվելու են աներկբայորեն իր նկատմամբ։ Խնդիր չկա, հինգ տարի Փաշինյանը կկառավարի, դրանից ավել ևս հինգ թող կառավարի։ Բայց դրանից հետո էլ կյանք կա։ Ի՞նչ կանոններով է նա հեռանալու։ Իրենից հաջորդ եկողը իրեն գետնին պառկացնելո՞վ է դա անելու։ Իհարկե, որովհետև ինքն է այդ խաղի կանոնները սահմանել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան