ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
Բոլորը

ԱԱԾ-ն հաստատում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութն իրենք են տրամադրել իշխանական լրատվամիջոցներին։ Արտահոսած կադրերում երկրորդ նախագահն էր «Զվարթնոց» օդանավակայանի անցագրային կետում։

«ՀՀ ԱԱԾ-ն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը»,- հատուկ ծառայությունն այսպես է պատասխանել Factor TV-ի գրավոր հարցմանը․ հետաքրքրվել էինք, թե հունիսի 14-ին ԱԱԾ վերահսկողության ներքո գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային անցակետից ինչպե՞ս են արտահոսել մեծ հնչեղություն ստացած կադրերը։

Հիշեցնենք՝ ընտրություններից մեկ շաբաթ անց՝ հունիսի 14-ին, իշխանական լրատվամիջոցներն «Ինչպես էր Քոչարյանը փորձում փախնել երկրից», «Ինչպես է Քոչարյանը փորձում հեռանալ ՀՀ-ից» և «Ինչպես է Քոչարյանը փորձում լքել երկիրը» վերնագրերով կարճ տեսանյութեր հրապարակեցին։ 12 վայրկյան տևողությամբ տեսանյութում Քոչարյանն անձնագիրը ձեռքին կանգնած է անցակետում, որն ԱԱԾ սահմանապահների վերահսկողության գոտում է, և տեսանկարահանումն այլ անձանց կողմից արգելվում է։ Տեսանյութն առաջինը տարածեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը՝ 11:09 րոպեին, մեկ րոպե անց հրապարակում հայտնվեց ՔՊ-ին պատկանող Civic.am-ում։

Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է ԱԱԾ-ի տեսանկարահանումը հանրայնացվել, ո՞ր պաշտոնատար անձն է նման որոշում կայացրել։ ԱԱԾ-ն Factor TV-ի այս հարցերն անպատասխան է թողել։ Անդրանիկ Սիմոնյանի ղեկավարած գերատեսչության պատասխանը գրեթե նույնական է ավելի վաղ՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանի հնչեցրած պատասխանի հետ։

«Ինչի՞ մասին պետք է ծառայողական քննություն նշանակվի։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն օրենքով չի աշխատում, մյուս իրավապահ համակարգի նման շեֆն է ասում։ Շեֆը որոշում է, որ պետք է իր ընտանեկան թերթին տեսանյո՞ւթ տան, կտա՛ն»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով՝ այսպիսով խախտվել է անձնական տվյալների գաղտնիությունը։

Ի տարբերություն Քոչարյանի թիմակցի՝ ՔՊ-ական Արման Եղոյանն ասում է՝ չի հասկանում, թե ինչ խնդիր կա Քոչարյանի մասնակցությամբ կադրերը հրապարակելու մեջ։

«Այդ հարցի նյարդը, ինչ-որ շատ քննարկման ենթակա՞ է, չեմ հասկացել՝ ինչ խնդիր կա»,- ասաց Արման Եղոյանը։

Այնինչ անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշում է՝ խնդիր կա անձնական տվյալների պաշտպանության տեսակետից։

«Երբ ԱԱԾ-ն ասում է՝ նման իրավասություն, ես ինքս ոչ մի տեղ չեմ տեսել և չեմ գտել որևէ օրենքի դրույթ, որը հնարավորություն կտար այդ տեղեկությունները հրապարակել»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ն օգտագործվել է Փաշինյանի քաղաքական շահերի համար։ Արման Եղոյանը տարակուսում է՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա է, իսկ ո՞ւմ հրահանգները կատարի։

«Վաղն էլ թող իմը հրապարակի, ձերը հրապարակի»,- ասում է Արման Եղոյանը։

Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը ՔՊ-ական պատգամավորի մոտեցումը, թե հատուկ ծառայության կողմից յուրաքանչյուրի տեղաշարժը կարելի է նկարահանել ու տարածել, մտահոգիչ է համարում։

«Արդյո՞ք նորմալ է, որ նման տեղեկությունը՝ բոլոր մարդկանց գնալ-գալու վերաբերյալ, հրապարակեն, սա անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից մտահոգիչ է»,- ասաց նա։

Փաշինյանի իշխանության օրոք սա առաջին դեպքը չէ, երբ հատուկ ծառայություններն անվտանգության տեսախցիկների նկարահանումները հանրայնացնում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ 2025 թվականի սեպտեմբերին էլ Արսեն Թորոսյանն էր Կառավարության մուտք ու ելքի տեսանկարահանումը ՊՊԾ-ի վերահսկողության տակ գտնվող տեսախցիկներից վերցրել և քաղաքական բովանդակությամբ գրառում կատարել։ Factor TV-ն Թորոսյանի օրինակով փորձել էր Կառավարությունում հավատարմագրված լրագրողի մուտքի և ելքի տեսագրությունը գրավոր ընթացակարգով վերցնել, սակայն ՊՊԾ-ն մերժել էր այն տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան