Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ռուսաստանը պատասխան կստանա գիշերը Կիևին հասցրած զանգվածային հարվածին։ Այս մասին Կիևի Դարնիցկի շրջանում բնակելի շենքի վրա ռուսական հարվածի վայրում լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության և պատերազմի դադարեցման՝ արդար պայմաններով։

«Եվ քանի դեռ այն [խաղաղությունը] չկա, մենք կողմ ենք արդար պատասխաններին»,- ասել է նա։

Նա հավելել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Մենք բաց ենք, մենք պատրաստ ենք հանդիպելու։ Նա ֆիզիկապես վախենում է հանդիպելուց»։

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 74 հրթիռ և մոտ 500 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ չորս «Ցիրկոն» հրթիռ, 24 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Ռազմաօդային ուժերին հաջողվել է խոցել չորս բալիստիկ հրթիռ, 34 X-101 թևավոր հրթիռներից 32-ը, ութ «Կալիբր» հրթիռներ, X-59/69 կառավարվող օդ-օդ դասի չորս հրթիռ և տարբեր տեսակի 476 անօդաչու թռչող սարք։

Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել է 85 մարդ։ 70 մարդ հոսպիտալացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի