Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 11-ից հացադուլ հայտարարած կալանավոր Հայկ Ստեփանյանը երեկ՝ 51-րդ օրը դադարեցրել է այն։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Հարությունյանը, ուսումնասիրելով կալանավորի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, կրկին քննել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքի հարցը և որոշում է կայացրել այն փոխարինել վարչական հսկողությամբ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Թովմասյանը, հավելելով, որ դատարանի որոշումից հետո Ստեփանյանը հացադուլը դադարեցնելու մասին է հայտարարել։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր Ստեփանյանի գործին և հացադուլ հայտարարելու պատճառների մասին։ Նա ամբաստանյալի աթոռին է հայտնվել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության և խուլիգանության հոդվածների հատկանիշներով։  Ի սկզբանե չի ընդունել առաջադրված մեղադրանքը, բայց հացադուլի դիմել է ոչ միայն այս, այլև անչափահաս երեխաներին  տեսնելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով․ ավելի քան կես տարի է նրանք խնամքի կենտրոնում են։

 

Մայիսի 11-ին Ստեփանյանը հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով առողջական լուրջ խնդիրներ էին առաջացել։ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նկարագրել էր կալանավորի այն վիճակը, որն իրենք ականատես են եղել հացադուլի 45-րդ օրը։

«Կալանավորը հացադուլ է հայտարարել մայիսի 10-ին։ Առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում․ քաշի զգալի և գիտակցության ժամանակավոր կորուստներ կան, որովհետև երբ խոսում է՝ դրվագային է միտքը, հիշողության խանգարումներ կան։ Ահազանգել է, որ ուշագնացության վիճակում է եղել, ընկել է, հնարավոր է նաև որոշակի խնդիրներ լինեն այդ ընկնելու և հարվածի հետևանքով, որը մինչև վերջ, կարծես թե, հետազոտված չէ»։

 

Ռոզա Վարդանյան