Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադառնալով հարցին, որ ՔՊ–ն ընդունում է մեծ ծավալով ընտրակաշառքներով կայացած ընտրությունների արդյունքները, ասաց. «Նախ, ինչպիսի չափի մասին է խոսքը, դա շատ մեծ նշանակություն ունի, երկրորդ, մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից, և մենք ականատեսն ենք նրա, որ ստացել են կամ շարունակում են ստանալ և յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձը, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության։ Սա է մեր դիրքորոշումը»։

Իրավիճակին, որ ՍԴ-ն դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, սակայն իշխող ուժն արդեն պաշտոններ է բաժանում, արդարադատության նախարարն արձագանքեց. «Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Այն ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, այսինքն՝ վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն։

Ես տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ ուժեր ևս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, և ձեր հարցին կարող ենք նաև նայել այդ լույսի ներքո, բայց ես նորմալ եմ համարում այդ գործընթացը։ Քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում։