Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում ընտրողներին բաժանում էր «Տեր կանգիր խաղաղությանը» կարգախոսով և սրտիկներ ցույց տալով, Օրդուբադում ներկայացրել են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի տարածք։ Հունիսի 19-ին  «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառմանը պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել։ ԱԳՆ խոսնակն այսօր մեր զանգերն անպատասխան թողեց։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և գիտնականների մասնակցությամբ տեղի ունեցած փառատոնի շրջանակում Հայաստանի հասցեին դարձյալ պահանջներ են հնչում։ Հիմնական թեզն ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձն» է, իսկ Փաշինյանի կառավարությանն ուղղված պահանջը՝ նրանց անվտանգությունն ապահովելը։ Ադրբեջանի կրթության նախարարն «Արևմտյան Ադրբեջան» թեման դարձրել է կրթության և գիտության հիմնական ուղղություններից մեկը։

«Իրենց դասագրքերում է դա գրվում և տպվում, իրենց նախարարության կողմից հաստատված գրքերում, որոնցով սերունդներ են կրթվում»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը պատմագրությունը, քարտեզագրությունը, մշակութային քաղաքականությունը, իրավական հռետորաբանությունը և ռազմական ճնշումը միավորում է մեկ քաղաքական նախագծի մեջ։

««Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն հասարակ ՀԿ չէ, դա կազմակերպություն է, որի բացմանը ներկա է եղել Ալիևը և ծրագրային մեծ ելույթ ունեցել, թե ինչպես են իրականացնելու այդ գաղափարը»,- նշեց ադրբեջանագետը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ ասում է՝  Բաքվի կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախագիծը պետք է կանխվի քաղաքական մեթոդներով, ինչը, ըստ փորձագետի, չի իրականացվում։

«Իշխանությունների անգործությունն այս առումով հանցավոր է, այս ամենը խաղաղությամբ կոծկելը թաքցնում է Ադրբեջանի վտանգավոր նպատակները, որն ուղղված է մեր պետության դեմ»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Իշխանության ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքով՝ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման ակտիվ է պահում, քանի որ Հայաստանում էլ ընդդիմադիրներն Արցախ վերադարձի թեման են օրակարգում պահում։ Նա մատնացույց է անում ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշները։

Հայաստանում ադրբեջանցիների բնակություն հաստատելու թեման փոխադարձ մեղադրանքների պատճառ էր ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական խոստումներից մեկը 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, «վերադարձի» կանխումն էր։

Օրդուբադում տեղի ունեցած համաժողովի ֆոնին ՔՊ-ական Մարիա Կարապետյանը պնդում է՝ կարևոր է այն հանգամանքը, որ Ալիևն այդ մասին չի խոսում։ ՔՊ-ականը վստահեցնում է՝ այս խոսույթն Ադրբեջանի նախագահի բառաֆոնդից դուրս է եկել 2022 թվականից։

«Վերջին արտահայտությունը, որ կրկնում են Ալիևի ասածը, 2022 թվականի է, բա ինչո՞ւ չի շարունակվում։ Ալիևը երկու սցենարն էլ պահում է, եթե եռագլուխները զավթեն իշխանությունը, Ալիևն այդ սցենարը զարգացնելու է»,- հայտարարեց նա։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հակադարձում է՝ 2025 թվականին Ալիևն իր ելույթում խոսել է այդ մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ՝ վաղը Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվելու է միջազգային համաժողով՝ «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան