Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները

Լուրեր

22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի վրա զանգվածային հարձակումից և հունիսի 18-ին Կապոտնյա նավթավերամշակման գործարանում հրդեհից հետո առաջին անգամ մեկնաբանել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Նա հարվածների մասին խոսել է Կրեմլում բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պուտինը կրկին հայտարարել է, որ ռուսական զորքերն առաջ են շարժվում ամբողջ առաջնագծի երկայնքով։ Նա Ռուսաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները որակել է որպես ռուսական զորքերի առաջխաղացումից ուշադրությունը շեղելու և ռուսական հասարակության մեջ կասկածներ սերմանելու փորձ։

«Այս անօդաչու թռչող սարքերը, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա այս հարվածներն ի՞նչ են։ Հասարակության անկայունացում։ Իհարկե, այդպիսի զանգվածային ազդեցությամբ, երբ ամբողջ Արևմուտքն աշխատում է նրանց համար, հսկայական հոսքում այս անօդաչու թռչող սարքերը գալիս են։ Որոշակի անվստահության ստեղծման համար են Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների հանդեպ։ Եվ այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, նրանք, կարծես, անտեսում են դա։ Բայց այնտեղ տղաներն ամեն օր հարվածում են նրանց։ Ամեն օր։ Մենք կհասնենք այնտեղ, որտեղ պետք է»,- ասել է  Պուտինը։

Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմը շարունակվում է հինգերորդ տարին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ուկրաինայի մասամբ օկուպացված շրջաններում ամեն օր առնվազն մեկ բնակավայրի գրավման մասին։

Ուկրաինան պնդում է, որ այս տարի նախաձեռնությունը ստանձնել է ինչպես առաջնագծում, այնպես էլ օդում՝ հեռահար հարվածներ հասցնելով նավթավերամշակման գործարաններին և Ռուսաստանի խորքում գտնվող այլ թիրախներին։ Այս հարձակումներից հետո Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտ է առաջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի