ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդավարական անվտանգություն, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն (FIMI) ու ընտրական ամբողջականություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է, որ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության սպառնալիքից ապահովագրված չէ ոչ մի երկիր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության տարածման, տեղեկատվական դաշտում մանիպուլյացիոն գործիքակազմի կիրառման և հիբրիդային սպառնալիքների ազդեցությանը ժողովրդավարական գործընթացների վրա։ Նշվել է, որ նման երևույթները կարող են խաթարել հանրային վստահությունը և բացասական ազդեցություն ունենալ ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության և հասարակական կայունության վրա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ: Սա պայմանավորված է ինչպես ինտիտուցիոնալ սահմանափակումներով, այնպես էլ անվտանգային մարտահրավերներով: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների հետ հետևողական և համակարգված համագործակցության խորացումը՝ ուղղված ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմամը և տեղեկատվական անվտանգության բարձրացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է մեդիա և տեղեկատվական գրագիտության զարգացումը, ինչպես նաև աջակցությունն անկախ, բազմակարծիք և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին՝ որպես ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլացիայի և միջամտության հակազդման ու դրա դեմ պայքարի միջոց: Ընդգծվել է նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման կարևորությունը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ներառական կառավարման ապահովման միջոցով: